Մաղաքիա արք. Օրմանյան
Նա, որ սերմանում է, Աստծու խօսքն է սերմանում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի
Նա, որ սերմանում է, Աստծու խօսքն է սերմանում:
Հունական տարրական կրթությունը, ինչպես նաև փիլիսոփայությունը, մարդկանց տրվել է Աստծու կողմից, սակայն, ոչ թե որպես նախապայման ամեն ինչի համար, որը հետևում է նրանց, այլ այնպես, ինչպես անձրևն է հավասարապես թափվում թե՛ լավ հողի, թե՛ աղբանոցի և թե՛ շինության վրա: Ճիշտ այդպես էլ աճում են խոտը և ցորենը, իսկ գերեզմանների վրա աճում է թզենին կամ մեկ այլ անամոթ ծառ: Այս բույսերը ճշմարիտ ուսմունքի նախատիպեր են, քանի որ նրանք յուրացրել են անձրևի նույն ուժը (Մատթ. 5։45): Արդյո՞ք չորացածները կամ քաղհանվածները նույն աստիճանի շնորհ չեն ստացել, ինչպիսին ստացել են բերրի հողում ընկածները և աճածները: Եվ ահա հենց այստեղ օգտակար կլինի Փրկիչի կողմից պատմված ու մեկնված սերմնացանի առակը: Քանի որ մարդկային հոգու մեկ Սերմնացան կա, որը, աշխարհի ստեղծումից սկսած, սննդարար սերմեր է ցանում և անհրաժեշտ պահին անձրև է թափում Իր տիրական խոսքով... Ոմանք խելամտության շնորհիվ հասկանում են ճշմարտության խոսքը: Սակայն Աբրահամը ոչ թե գործերով արդարացավ, այլ հավատով (Հռոմե. 4): Հետևաբար, եթե մարդիկ հավատք չունենան, ապա նույնիսկ այս կյանքում նրանց կողմից կատարված բարի գործերը մահից հետո նրանց ոչ մի օգուտ չեն բերի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: