Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։28

Մաղաքիա արք. Օրմանյան

որովհետեւ մտքում խորհում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստներին, կը բժշկուեմ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

որովհետեւ մտքում խորհում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստներին, կը բժշկուեմ»:

   

    Մինչդեռ Տիրոջ ճանապարհին արյունահոսող կինը ևս բժշկվեց: Այս կինը մեծ հավատ ուներ, քանի որ միայն Տիրոջ հագուստի միջոցով բժշկվելու հույս ուներ․ դրա համար էլ բժշկություն ստացավ:

(Այլաբանորեն) Սակայն նա բժշկվեց միայն Քրիստոսի հագուստին, այսինքն՝ Նրա մարմնին  դիպչելով: Քանզի Քրիստոսի մարմնավորվելուն հավատացողն էլ դառնում է  Նրա հանդերձին դիպչողը: