Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6:6

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ: Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:1
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:35
   

Հովհաննես Կասիանոս

Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ: Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում:
   
   Եթե ​​հիվանդների կամ նրանց բերողների մոտ հավատը բացակայում էր, ապա դա կարող էր խոչընդոտել նրանց, ում տրվել էր բժշկելու զորության պարգևը:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ: Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում:
   
   (Այս մասին ընթերցի՛ր նաև Մարկոս ​​6։4 համարի մեկնաբանությունը)։
Տերը ուսուցանում է ոչ միայն քաղաքներում, այլև գյուղերում, որպեսզի մենք իմանանք, որ չպետք է անտեսենք փոքր քաղաքները, և ոչ էլ անընդհատ այցելենք մեծ քաղաքներ, այլ որպեսզի խոսքը սերմանենք նաև աննշան  (փոքր) վայրերում:
   

Ա. Լոպուխին

Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ: Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում: (Սինոդական թարգ․)[6]
   
   Եվ նա զարմացավ... Օգոստինոս Երանելին չի ցանկանում թույլ տալ, որ Քրիստոսն իրապես զարմանք զգա։ Սա  Օգոստինոսի կարծիքով  չի համատեղվում Նրա ամենագիտության հետ (О бытии прот. Ман. I, 8, 14), բայց Թովմա Աքվինաացին լուծում է այս տարակուսանքը՝ նշելով, որ կային դեպքեր, երբ Քրիստոսը ինչ−որ բանի մասին իմանում էր ուրիշների հաղորդած տեղեկությունների միջոցով: Այսպիսով՝ տվյալ դեպքում Քրիստոսին կարող էին հաղորդել այն անհավատության մասին, որը Նազարեթում Նրա վերաբերյալ դրսևորվում էր տներում տեղի ունեցող առանձին զրույցների ժամանակ, և այս առիթով էլ Քրիստոս կարող էր արտահայտել իր զարմանքը: «Հետո շրջում է շրջակա գյուղերում...»։ Իր համաքաղաքացիների կողմից մերժվելով՝ Քրիստոսը շարունակում է քարոզել այն գյուղերի կամ քաղաքների շրջանում (kuklw), որին պատկանում էր նաև Նազարեթը։ Այս արտահայտությունը կարելի է նաև այլ կերպ հասկանալ․ Նա շրջապտույտ է կատարում այս քաղաքներում և վերադառնում է ծովի ափ: Այս ճանապարհորդության ընթացքում Նա առաքյալներին քարոզելու է ուղարկում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ:
(Արարատ թարգ․) Եվ զարմանում էր նրանց անհավատության վրա։
(Գրաբար) Եւ զարմանա՛յր վասն անհաւատութեան նոցա: