Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 7։12

Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի (†379)

դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի,
   
   Իմացողների, բայց չկատարողների համար ավելի մեծ դատապարտություն է պատրաստված։ Սակայն անգիտությամբ մեղք գործելը ապահով չէ:
   

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի,
   
   Քրիստոս հորդորում է. «Ողորմի՛ր աղքատներին» (Մատթ. 19։21, Մարկ. ​​10։21, Ղուկ. 14։13), իսկ Մամոնան ասում. «Նրանից վերցրո՛ւ այն, ինչ ունի»: Քրիստոս խրատում է. «Բաժանի՛ր ունեցածդ» (Մատթ. 16։24, Մարկ. ​​8։24, Ղուկ. 9։23), իսկ մամոնան ասում է. «Վերցրո՛ւ այն, ինչը քեզ չի պատկանում»: Տեսնո՞ւմ ես հակադրությունը, տեսնո՞ւմ ես պայքարը: Քեզ ցույց տա՞մ, թե որքան դժվար է երկուսին հնազանդվելը, թեև մեկը պետք է անտեսվի: Քրիստոս ասում է․«Արդ, այսպես էլ՝ ձեզնից ով իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկ.  14։33), իսկ մամոնան հակադարձում է․ «Սովածից վերցրո՛ւ հացը»: Քրիստոս ասում է. «Հագցրո՛ւ մերկին» (Մատթ. 25։34−40, Ես. 58։7), իսկ մամոնան ասում է. «Մերկացրո՛ւ մերկին»: Քրիստոսն ասում է. «Մի՛ արհամարհիր արյունակից հարազատներիդ» (Ես. 58։7, Ա Տիմո. 5։8, Գաղատ. 6։10), իսկ մամոնան ասում է. «Մի՛ խնայիր արյունակից հարազատներիդ, նույնիսկ եթե մորդ կամ հորդ տեսնես, նրանց արհամարհանքով վերաբերվի՛ր» (Մարկ. 7։11):
   

Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)

դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի Գլուխ 7:11

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 7:1