Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 7։31

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ դարձեալ դուրս ելնելով Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններից՝եկաւ Գալիլիայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս:

 

 Հեթանոսական շրջաններից Տերը արագ հեռանում է, որպեսզի, ինչպես ասացի, հրեաներին առիթ չտա Իր մասին ասելու, որ, հեթանոսների հետ խառնվելով, օրենքի դեմ է գործում: Ուստի հեռանալով Տյուրոսի և Սիդոնի սահմաններից՝ Նա գալիս է Գալիլեա և այստեղ բուժում է մի խուլ ու համր մարդու, որի տկարությունը դևից էր:

 

Ա. Լոպուխին

Եւ դարձեալ դուրս ելնելով Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններից՝եկաւ Գալիլիայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս: (Սինոդական թարգմ․) [31]

   

  Խուլ ու համրի բժշկության մասին խոսում է միայն Մարկոս ավետարանիչը: Տերը թողնում է Տյուրոսի և Սիդոնի սահմանները և, հավանաբար, Լիվանի ու Լևանտի միջով անցնող ռազմական ճանապարհով գնում է դեպի Փիլլիպյան Կեսարիա, իսկ այստեղից՝ Բեթսայիդա Յուլիայի միջով դեպի Գեննեսարեթի ծովակ, որտեղ էլ՝ նրա արևելյան ափին՝Դեկապոլիսի սահմաններում էլ մի պահ կանգ է առնում:
---------------------------------------
[31] (Էջմիածին թարգմ․) Եւ դարձեալ դուրս ելնելով Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններից, եկաւ Գալիլիայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս:
(Արարատ թարգմ․) Եվ դարձյալ Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից դուրս ելավ և Դեկապոլիսի սահմանների միջով Գալիլեայի լիճ գնաց։
(Գրաբար) Եւ ելեալ միւսանգամ ի սահմանացն Տիւրոսի եւ Սիդովնի, եւ ե՛կն ի ծովեզրն գալիլեացւոց ի մէջ սահմանացն ի Դեկա՛պոլիս: