Թեոֆիլակտ Բուլղարացի
Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ եւ աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրայ:
Ուստի հեռանալով Տյուրոսի և Սիդոնի սահմաններից՝ Նա գալիս է Գալիլեա և այստեղ բուժում է մի խուլ ու համր մարդու, որի տկարությունը դևից էր:
Ա. Լոպուխին
Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ եւ աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրայ: (Սինոդական թարգմ․) [32]
Եթե գերգեսացիները (նրանք ևս Դեկապոլիսի բնակիչներ էին) Քրիստոսին իրենցից հեռանալ են խնդրում (տե՛ս Մարկոս 5։17), ապա այս տարածքի բնակիչները, ընդհակառակը, իրենք են Նրա մոտ խուլ ու համր բերում և խնդրում են բժշկել նրան։
---------------------------------------
[32] (Էջմիածին թարգմ․) Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ եւ աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրայ:
(Արարատ թարգմ․) Նրա մոտ մի խուլ ու համր մարդու բերեցին և աղաչում էին, որ ձեռքը նրա վրա դնի։
(Գրաբար) Եւ բերին առաջի նորա խուլ մի եւ համր. եւ աղաչեցին՝ զի ձե՛ռն դիցէ ի վերայ նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: