Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել:
Ինչպե՞ս Նա փայլեց, ասա՛ ինձ։ Շատ ուժեղ։ Եվ ինչի՞ նման, ասա՛ ինձ։ Արեգակի նման (Մատթ. 17։2): Արևի պե՞ս, ասում ես։ Այո՛: Ինչո՞ւ։ Որովհետև ավելի պայծառ աստղ չկա: Եվ նա ճերմա՞կ էր։ Ձյան պես (Մատթ. 28։3): Ինչո՞ւ ձյան պես։ Որովհետև ավելի ճերմակ նյութ չի լինում: Այնուամենայնիվ, Նրա այլ կերպ փայլելը երևում է հետագա ասվածից. «... և աշակերտները ընկան գետնին» (Մատթ. 17։6): Եթե Նա արևի պես փայլեր, ապա աշակերտները չէին ընկնի: Ի վերջո, նրանք ամեն օր տեսնում էին արևը և չէին ընկնում: Բայց քանի որ Նա արևից ու ձյան սպիտակից ավելի պայծառ փայլեց, ուստի նրանք ընկան՝ չկարողանալով տանել այդ պայծառությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
2-8. Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել: Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ: Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար»: Սակայն չգիտէր, թէ ինչ էր խօսում, որովհետեւ զարհուրած էին: Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»: Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլեւս ոչ մի տեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Յիսուսին՝ իրենց հետ: Եւ մինչ լեռնից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:2
Օգոստինոս Երանելի
Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել:
Ինչ նշանակություն ունի արեգակը մարմնի աչքերի համար, այդ նույն նշանակությունն էլ ունի Տերը սրտի աչքերի համար: Ինչ նշանակություն ունի արեգակը մարմնի համար, այդ նույն նշանակությունն էլ ունի Նա սրտերի համար:
Որոգինես
Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել:
Երբ Նա այլակերպվի, Նրա դեմքը կփայլի արևի պես, որպեսզի երևա լույսի որդիներին, որոնք հեռացել են խավարի գործերից և հագել են լույսի զրահը (Հովհ.12։36, Եփես. 5։8, 11, Հռոմ. 13։12), քանի որ նրանք այլևս խավարի կամ գիշերվա որդիներ չեն, այլ դարձել են ցերեկվա որդիներ, և ցերեկվա պես քայլում են առաքինությամբ (Հռոմ. 13։13, 14, Ա Թեսաղոնիկեցիներ 5։5): Դրանից հետո հայտնվելով՝ Նա նրանց առաջ կփայլի ոչ թե սովորական արևի պես, այլ ցույց կտա, որ Ինքն է ճշմարտության Արեգակը (Մաղաք.4։2, Իմաստություն Սողոմոնի 5։6):
Ա․ Լոպուխին
Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել: (Սինոդական թարգմ․) [2]
Առանց «Քրիստոսի դեմքի փոփոխության» (Մատթ. 17։2, Հայերեն բնագրում «և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը» տարբերակով է) մասին նշելու՝ Մարկոսը մասնավորապես մանրամասնորեն խոսում է Քրիստոսի հագուստի մասին, որն արտասովոր լույսով էր լուսավորվել: Այս լույսն ինքնին երկնային ծագում ուներ, ինչը ակնհայտ է այն փաստից, որ դրա հետ, Ավետարանչի ասելով, անհնար էր համեմատել «երկրի վրա» սպիտակեղեն լվացողի կողմից մաքրած հագուստի փայլը:
---------------------------------------
[2] (Էջմիածին թարգ․) Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել:
(Արարատ թարգ․) Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել:
(Գրաբար) Եւ ձորձք նորա եղեն փայլո՛ւն սպիտակ յոյժ, որպէս թափիչք երկրի ո՛չ կարեն այնպէս սպիտակացուցանել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: