Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եվ նրանք կանգնեցին թագավորի առաջ: Իմաստութեան ու գիտութեան այն բոլոր բաների մասին, որ թագավորը հարցնում էր նրանց, այդ բոլորի մեջ նրանց գտնում էր տասնապատիկ առավել, քան բոլոր գիտուններին ու մոգերին, որ նրա թագավորութեան մեջ էին:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 2(1):18
Ա. Լոպուխին
«Եվ իմաստուն իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը նրանց հարցնում էր, նրանց տասնապատիկ ավելի բարձ գտավ այն բոլոր մոգերից ու հմայողներից, որոնք կային իր ամբողջ թագավորության մեջ»։ (Սինոդական թարգ․) [20]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 2(1)1:18
--------------------------------
[20] (Էջմիածին թարգ․) Եւ նրանք կանգնեցին թագաւորի առաջ: Իմաստութեան ու գիտութեան այն բոլոր բաների մասին, որ թագաւորը հարցնում էր նրանց, այդ բոլորի մէջ նրանց գտնում էր տասնապատիկ առաւել, քան բոլոր գիտուններին ու մոգերին, որ նրա թագաւորութեան մէջ էին:
(Արարատ թարգ․1։20) Իմաստության և իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը հարցնում էր նրանց, թագավորը նրանց իր ամբողջ թագավորության մեջ եղող մոգերից ու հմայողներից տասնապատիկ գերազանց տեսավ։
(Գրաբար) Եւ յամենայն բանս իմաստութեան և գիտութեան զոր խնդրէր’ի նոցանէ թագաւորն՝ գտանէր զնոսա տասնպատիկ առաւե՛լ քան զամենայն գէտս և զմոգս որ էին’ի թագաւորութեան նորա։
Պատմամշակութային մեկնություն
Երազահաններն ու մոգերը: Այստեղ «երազահաններ» անվանում են եգիպտական երազներ մեկնողներին: Այս նույն բառը գործածվում է նաև Ծննդ. 41։8 և Ելք. 7։11 համարներում։ Բաբելոնում արքունի խորհրդականների մեջ կային նաև եգիպտական երազներ մեկնողներ: «Մոգերը» անվանում էին միջագետքյան կախարդներին, որոնց խնդիրն էր նաև, չարագուշակ նախանշաններով (այդ թվում նաև երազում ստացված) կանխատեսված, վտանգներից պաշտպանելը: Նրանց հմտությունը բաղկացած էր սպառնացող նշանները ճանաչելու և չարիքից խուսափելու գործողությունների ընթացքը որոշելու ունակությունից: Իմանալով, թե որտեղից էր սպառնում վտանգը, նրանք համապատասխան ծեսեր էին կատարում և հմայություններ էին անում: Հիվանդությունները հաճախ ընկալվում էին որպես «վատ նախանշաններ», ուստի բաբելոնական հասարակության մեջ իմաստունները նաև բժիշկներ էին: Երկու հասկացությունների հիշատակումը ցույց է տալիս, որ Դանիելն իր հմտությամբ գերազանցում էր այս բնագավառների օտար և բաբելոնական մասնագետներին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: