Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):16

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դանիելը մտավ արքայի մոտ և խնդրեց արքային, որ նրան ժամանակ տա, և ինքը դրա մեկնությունը կհայտնի թագավորին:
   
   Զարմանալի է, թե ինչպես թագավորը դա թույլ տվեց: Ուշադրությո՛ւն դարձրու, թե ինչպե՞ս են բոլորն ամեն ինչում վստահում Դանիելին: Ի՞նչ հիմքով թագավորը մտածեց, որ նա ճշմարտությունն է ասում: Ինչո՞ւ նա չասաց. «Բոլորը մերկացվեցին և խոստովանեցին, որ դա վեր է մարդկային բնությունից: Իսկ դու՝ օտարերկրացի, ինչո՞ւ ես կարծում, որ կգերազանցես բոլորին: Սակայն երբ Աստվածն է  դասավորում և տնօրինում  իրադարձությունները, ապա այդ դեպքում ամենևին կասկածել պետք չէ: Իսկ մյուս կողմից, ավելի ուշ արքայի մոտ գալն ավելի անվտանգ էր: Ինչո՞ւ Աստված անմիջապես չբացահայտեց նրան: Նախ այն բանի համար, որ իրադարձությունը հայտնի դառնա, և իմաստունները մեծ դժվարության մեջ հայտնվեն: Եվ չնայած նա մարգարե էր, սակայն կանխապես չգիտեր դա: Բացի այդ՝ արդարների միջոցով Աստված արդարացվում է քո առաջ՝ ցույց տալով, որ եթե վտանգի ենթարկվածներին առանց զորավոր աղոթքի Նա ոչինչ չտվեց, ապա քեզ առավել ևս (առանց աղոթքի) չի տա: Ուստի Պողոսը նույնպես ամենուր աղոթք է պահանջում. «Մշտապես աղոթքի՛ մեջ եղեք,– գրում է նա» (Հռոմ. 12:12): Մաքուր կյանքը բավարար չէ, եթե աղոթք չկա: Նայի՛ր  նաև Դանիելի մեծ հավատքին: Սա երկրորդ սխրանքն է, և կրկին Դանիելը առաջատարն է և լարված սպասման ու աղոթքի համար անհրաժեշտ ժամանակ է խնդրում: Նա չի խնդրում, որ թագավորն անմիջապես լսի իրեն: Թագավորն այս շնորհը տալիս է նրան ու նրա ընկերներին:
   

Ա. Լոպուխին

«Եվ Դանիելը մտավ և խնդրեց թագավորին, որ իրեն ժամանակ տա, և ինքը թագավորին ներկայացնի երազի մեկնությունը»։ (Սինոդական թարգ․) [16]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):13
--------------------------------
[16] (Էջմիածին թարգ․) Դանիէլը մտաւ արքայի մօտ եւ խնդրեց արքային, որ նրան ժամանակ տայ, եւ ինքը դրա մեկնութիւնը կը յայտնի թագաւորին:
(Արարատ թարգ․ 2։16) Դանիելը մտավ և խնդրեց թագավորին, որ իրեն ժամանակ տրվի, որ նա մեկնությունն ասի թագավորին։
(Գրաբար) Եւ ասէ Դանիէլ. Մուտ և աղաչեա՛ զարքայն, զի տացէ նմա ժամ. և զմեկնութիւն նորա պատմեսցէ թագաւորին։