Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):50

Սուրբ Բարսեղ Կեսարացի

Եվ ժողովուրդը անմիջապես վերադարձավ: Ծերունիներն ասացին պատանուն. «Ե՛կ, նստի՛ր մեր մեջ և պատմի՛ր մեզ, որովհետև Աստված ավագություն տվեց քեզ»:

   

   Եթե ​​նույնիսկ երիտասարդ տարիքում մեծական (այսինքն՝ իմաստուն) մտածողություն հանդես գա, պետք չէ արհամարհել պարգևը, այլ անհրաժեշտ է հավատալ նրան, ով ասում է. «Մարդու համար իմաստությո՛ւնն է նրա ալեհերությունը» (Իմաստ. 4։9), քանի որ երեց է դարձնում ոչ այնքան մազերի սպիտակությունը, որքան մեծական (այսինքն՝ իմաստուն) մտածելակերպը: Կամ գուցե նույնն է պահանջում նաև Սուրբ Գիրքը. «Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կկանգնե՛ք և կպատվե՛ք ծերերին» (Ղևտ. 19։32): Քանի որ եթե ինչ−որ մեկը, ինչպես իմաստուն Դանիելը, մարմնով երիտասարդ, բայց մտքով ծեր (այսինքն՝ իմաստուն) է, ապա ավելի ճիշտ է նրան գերադասել նրանցից, որոնք  բաբելոնացի երեցների պես «ծերացել են չարության մեջ» (Դան. 13։52) և ունեն սպիտակ մազերով այլասերված մարմնական կամք: Հետևաբար, Դանիելը, շատ երիտասարդ լինելով հանդերձ, ըստ մտածելակերպի ուներ հոգևոր սպիտակ մազեր, որն էլ նրա վրա իջեցրեց ավագության պարգևը։ Քանի որ չեն ստել ասողները. «Ե՛կ, նստի՛ր մեր մեջ և պատմի՛ր մեզ, որովհետև Աստված ավագություն տվեց քեզ»: Այսպիսով՝ պատահում է, որ երբեմն երիտասարդներն ավելի մեծ պատվի են արժանանում, քան անփութությամբ ու անհոգությամբ ապրող մեծերը:
   

Ա. Լոպուխին

Եվ ժողովուրդը անմիջապես վերադարձավ: Ծերունիներն ասացին պատանուն. «Ե՛կ, նստի՛ր մեր մեջ և պատմի՛ր մեզ, որովհետև Աստված ավագություն տվեց քեզ»:(Սինոդական թարգ․)[50]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[50](Էջմիածին թարգ․) Եւ ժողովուրդը անմիջապէս վերադարձաւ: Ծերունիներն ասացին պատանուն. «Ե՛կ, նստի՛ր մեր մէջ եւ պատմի՛ր մեզ, որովհետեւ Աստուած աւագութիւն տուեց քեզ»:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ դարձաւ ժողովուրդն վաղվաղակի։ Եւ ասեն ցնա ծերքն. Ե՛կ նի՛ստ ՛ի միջի մերում ՝ և պատմեա՛ մեզ. զի քե՛զ ետ Աստուած զերիցութիւն։