Ա․ Լոպուխին
«Եվ նա իր երկիրը պիտի վերադառնա մեծ հարստությամբ և սուրբ ուխտի դեմ թշնամական մտադրվածությամբ, և նա պիտի կատարի այն ու պիտի վերադառնա իր երկիրը»։ (Սինոդական թարգ․)[28]
Նյարդայնանալով այս անհաջողությունից՝ Անտիոքոսը Հրեաստանի հաշվին վարձատրեց իրեն: Նա հզոր բանակով ներխուժեց Երուսաղեմ, մտավ տաճար և այնտեղից վերցրեց ոսկե զոհասեղանը, տաճարի անոթները և տաճարի բոլոր պարագաները, հանեց նրա արտաքին զարդերը, բռնագրավեց ոսկին, արծաթը և բոլոր գանձերը, որոնք գտավ սրբարանում, և այս ավարով վերադարձավ իր մայրաքաղաք (Ա Մակաբ. 1։20–24):
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Նա պիտի վերադառնայ իր երկիրը մեծ հարստութեամբ՝ թշնամացած սրտով սուրբ ուխտի դէմ. այդպէս պիտի անի եւ վերադառնայ իր երկիրը:
(Արարատ թարգ․ 11։28) Եվ նա իր երկիրը պիտի վերադառնա մեծ հարստությամբ, և նրա սիրտը սուրբ ուխտի դեմ պիտի լինի. իր ուզածը պիտի անի և իր երկիրը վերադառնա։
(Գրաբար) Եւ դարձցի յերկիր իւր մեծութեամբ բազմաւ. և սիրտ նորա ի վերայ ուխտի սրբոյ. և արասցէ և դարձցի յերկիր իւր։
Պատմամշակութային մեկնություն
Սուրբ ուխտի դեմ ուղղված գործողություններ: Հռոմեական, հունական և հրեական աղբյուրները տարբեր կերպ են նկարագրում այդ գործողությունների մանրամասները: Կասկած չկա, որ Եգիպտոսից վերադառնալուն պես Անտիոքոսը կողոպտեց տաճարի գանձարանը, հավանաբար որպեսզի լրացնի իր ռազմական արշավները շարունակելու համար անհրաժեշտ միջոցները: Մատնանշված աղբյուրները տարբերվում են այս դրվագի թվագրման հարցում. արդյոք ե՞րբ է այն տեղի ունեցել՝ Եգիպտական առաջին պատերազմից (մ.թ.ա. 169 սեպտեմբեր), թե երկրորդ արշավից հետո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: