Ա․ Լոպուխին
36-39. «Եվ այդ թագավորն իր կամքի համաձայն պիտի գործի ու ամեն աստվածությունից էլ ավելի վեր պիտի բարձրացվի և մեծարվի, իսկ աստվածների Աստծո դեմ հայհոյանքներ պիտի խոսի ու պիտի հաջողություն ունենա, մինչև որ բարկությունը ի կատար չածվի, որովհետև այն, ինչը որ նախասահմանված է, պիտի իրականանա»։ [36] «Եվ իր հայրերի աստվածների մասին նա չի մտածի, ո՛չ կանանց ցանկությունները և ո՛չ էլ նույնիսկ որևէ աստվածության չի հարգի, որովհետև ինքն իրեն բոլորից ավելի վեր է բարձրացնելու»։ «Սակայն իր տեղում նա պատիվ կմատուցի ամրոցների աստծուն, և այդ աստծուն, որին իր հայրերի չէին էլ ճանաչում, նա կպատվի ոսկով և արծաթով, թանկարժեք քարերով ու զանազան մեծարժեք բաներով»։ «Եվ ամրակուռ ամրոց կկառուցի օտար աստծու հետ. ովքեր ընդունեն նրան, նրանց պատիվները պիտի բազմապատկի ու նրանց իշխանություն պիտի տա շատերի վրա, և երկիրն իբրև վարձ պիտի բաժանի»։ (Սինոդական թարգ․)
Հրեաներին հալածելու ճանապարհին Անտիոքոսն այնպիսի մեծամտության և հպարտության հասավ, որ իրեն ավելի բարձր համարեց, քան ցանկացած աստվածություն. հայհոյեց «աստվածների Աստծուն»՝ իրեն Նրան հավասար համարելով, արհամարհեց նաև «իր հայրերի աստվածներին»։ Միայն «ամրոցների աստծուն»՝ Յուպիտեր Օլիմպիացուն, նա տեղադրեց Երուսաղեմի տաճարում, ամրացրեց հենց ամրոցը՝ Հրեաստանի մայրաքաղաքը, իսկ բուն տաճարն էլ նվիրաբերեց «աստծուն»։ Հարուստ նվերներ մատուցելով՝ նա միայն այս աստծուն (որին «իր հայրերը չէին ճանաչում», և որի պաշտամունքին նա ծանոթացել էր Հռոմում) էր պատվում։ Պատիվներով, փառքով և զորությամբ էր պարգևատրում նրանց, որոնք «ճանաչում» և երկրպագում էին իր կողմից մեծարվող աստծուն (Ա Մակաբ. 2։18):
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) պիտի բարձրանայ եւ մեծամտանայ բոլոր աստուածների նկատմամբ, ամբարտաւան բաներ պիտի բարբառի աստուածների Աստծու մասին, եւ դա պիտի յաջողուի նրան, մինչեւ որ անցնի իր բարկութիւնը, քանի որ պիտի գայ բարկութեան վերջը:
(Արարատ թարգ․ 11։36) Եվ թագավորն ըստ իր կամքի պիտի վարվի և իրեն ամեն աստվածությունից վեր է բարձրացնելու և մեծացնելու և աստվածների Աստծու դեմ անհավատալի բաներ է խոսելու։ Եվ պիտի հաջողի, մինչև ցասման ժամանակ սպառվի, որովհետև նախասահմանվածը պիտի գործադրվի։
(Գրաբար) և արասցէ ըստ կամաց իւրոց։ Եւ բարձրասցի թագաւորն, և հպարտասցի ի վերայ ամենայն աստուածոց, և ի վերայ Աստուծոյն աստուծոց խօսեսցի ամբարտաւանս. և յաջողեսցի մինչև վախճանեսցի բարկութիւն, քանզի ի վախճա՛ն լինելոց է։
Պատմամշակութային մեկնություն
Այդ թագավորը: Եթե այս հատվածներում դեռ խոսվում է Անտիոքոս IV–ի մասին, ապա դրանք նկարագրում են տաճարի պղծման հետ կապված անհանգիստ ժամանակները: Ե՛վ Անտիոքոսի ամբարտավանությունը, և՛ որոշ տաճարների՝ նրա կողմից ցուցաբերված աջակցությունը, և՛ հօգուտ իր կողմնակիցների հողերի բաշխումը այդ ժամանակի՝ հեշտությամբ ճանաչելի նշաններն են:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: