Դանիելի մարգարեության մեկնություն 14:36

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի

Ամբակումն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, Դանիէ՛լ, արի վերցրո՛ւ այդ ճաշը, որ Աստուած ուղարկեց քեզ համար»։
   
   Քանի որ նրանք, որպես մի անհնարին բանի, կառարկեն Փրկչի համբարձմանը, ուստի պետք է հիշել, թե ինչ է ասվել Ամբակումի տեղափոխման մասին: Քանի որ եթե հրեշտակը ​​Ամբակումին տեղափոխելիս բռնել էր նրա գլխի մազերից, ապա առավել ևս Ձիթենյաց լեռից ամպով համբարձված մարգարեների և հրեշտակների Տերը,  կարող էր իր զորությամբ երկինք բարձրանալ:
   

Ա. Լոպուխին

«Եվ Ամբակումն աղաղակեց ու ասաց. «Դանիե՛լ, Դանիե՛լ, վերցրո՛ւ այն ճաշը, որն Աստված է ուղարկել քեզ համար»»։ (Սինոդական թարգ․)[36]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:65
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Ամբակումն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, Դանիէ՛լ, արի վերցրո՛ւ այդ ճաշը, որ Աստուած ուղարկեց քեզ համար»։
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ աղաղակեաց Ամբակում՝ և ասէ՛. Դանիէ՛լ Դանիէլ՝ արի՛ ա՛ռ զճաշդ զոր առաքեաց քեզ Աստուած։