Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):33

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այդ նոյն ժամանակ միտքս վերադարձաւ ինձ, ես վերադարձայ իմ թագաւորական պատուին, իմ կերպարանքը վերադարձաւ ինձ, իմ իշխաններն ու իմ մեծամեծները խնդրեցին ինձ, ես նորից իմ թագաւորութեան վրայ հաստատուեցի, եւ իմ մեծութիւնն աւելացաւ առաւել եւս:
   
   Սակայն Աստծու հրամանով տիրակալին և թագավորին վռնդած «Իմ իշխաններն,–  ասում է,–  ու իմ մեծամեծները խնդրեցին ինձ»: Դրա համար ժամանակը այնպես է սահմանվում, որպեսզի չմտածես, որ պատահական ինչ–որ բան է տեղի ունենում: «Այդ նույն ժամանակ միտքս վերադարձավ ինձ»: Դա ե՞րբ եղավ։ Դա եղավ Աստծո կողմից սահմանված ժամանակի ընթացքում: Ինչո՞ւ նրանք թագավորությունը վերադարձրին նրան: Եթե նրանք տապալեցին այդքան ուժեղին, ապա ինչո՞ւ կրկին բարձրացրին թուլացածին: «Ես վերադարձա իմ թագավորական պատվին, իմ կերպարանքը վերադարձավ ինձ, իմ իշխաններն ու իմ մեծամեծները խնդրեցին ինձ, ես նորից իմ թագավորության վրա հաստատվեցի, և իմ մեծությունն ավելացավ առավել ևս»։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես Աստված կարող է և՛ ամրացնել, և՛ քանդել թագավորությունը: Դրանում անհրաժեշտ էր համոզվել նաև նախկինում եղած փորձառություններից, բայց քանի որ նա չէր համոզվել, ուստի Աստված ոչնչացրեց նրա թագավորությունը և նորից վերականգնեց այն:
   

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ խելքս ինձ դարձավ, և իմ թագավորության փառքի հետ ինձ վերադարձան իմ արժանապատվությունն ու իմ նախկին տեսքը։ Այդժամ իմ խորհրդականներն ու իմ ազնվականները փնտրեցին ինձ, և ես վերահաստատվեցի իմ թագավորության վրա, ու իմ մեծությունն էլ ավելի բարձրացավ»: (Սինոդական թարգ․) [33]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):31
-------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Այդ նոյն ժամանակ միտքս վերադարձաւ ինձ, ես վերադարձայ իմ թագաւորական պատուին, իմ կերպարանքը վերադարձաւ ինձ, իմ իշխաններն ու իմ մեծամեծները խնդրեցին ինձ, ես նորից իմ թագաւորութեան վրայ հաստատուեցի, եւ իմ մեծութիւնն աւելացաւ առաւել եւս:
(Արարատ թարգ․ 4։36) Այդ ժամանակ խելքս ինձ դարձավ, և ինձ վերադարձան իմ թագավորության ու փառքի հետ իմ մեծավայելչությունն ու փառահեղությունը։ Իմ խորհրդականներն ու իմ մեծամեծները փնտրեցին ինձ, և ես վերահաստատվեցի իմ թագավորության վրա, ու առավել վեհություն տրվեց ինձ։
(Գրաբար) Ի նմին ժամանակի միտք իմ առ ի՛ս դարձան, և’ի պատիւ թագաւորութեան իմոյ եկի. և կերպարանք իմ առ ի՛ս դարձան. և իշխանք իմ և մեծամեծք իմ խնդրեցին զիս. և անդրէն’ի թագաւորութիւն իմ հաստատեցայ. և մեծութիւն առաւե՛լ յաւելաւ ինձ։