Դանիելի մարգարեության մեկնություն 6(5):11

Ա. Լոպուխին

«Քո թագավորության մեջ կա մի մարդ, որի մեջ սուրբ Աստծո հոգին կա. քո հոր օրերում լուսավորություն, ըմբռնողություն և աստվածների իմաստության նման իմաստություն գտնվեց նրա մեջ, և Նաբուգոդոնոսոր թագավորը՝ քո հայրը, նրան մոգերի, հմայողների, քաղդեաների և գուշակների գլխավոր կարգեց, ինքը՝ քո հայրը, ո՛վ թագավոր»։ (Սինոդական թարգ․) [11]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 6(5):10
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) որովհետեւ քո թագաւորութեան ներքոյ կայ մի մարդ, որի մէջ Աստծու Սուրբ Հոգին կայ. քո հօր ժամանակ ուժ եւ իմաստութիւն կար նրա մէջ եւ քո հայրը՝ Նաբուքոդոնոսոր արքան, նրան գուշակների, մոգերի, աստղագուշակների եւ հմայողների գլխաւոր կարգեց,
(Արարատ թարգ․ 5։11) Քո թագավորության մեջ մի մարդ կա, որի մեջ սուրբ աստվածների հոգին կա, և քո հոր օրերին լուսավորություն, ըմբռնողություն և աստվածների իմաստության նման իմաստություն գտնվեց նրա մեջ։ Եվ հայրդ՝ Նաբուգոդոնոսոր թագավորը, նրան մոգերի, հմայողների, քաղդեաների, բախտագուշակների գլխավոր կարգեց, քո հայրը, ո՛վ թագավոր,
(Գրաբար) զի է՛ այր մի’ի թագաւորութեան քում, յորում գո՛յ Հոգի Սուրբ Աստուծոյ. և յաւուրս հօր քոյ՝ զօրութիւնք և իմաստութիւնք գտանէին’ի նմա. և արքայ Նաբուքոդոնոսոր հայր քո՝ իշխա՛ն կացոյց զնա’ի վերայ գիտաց և մոգուց՝ և քաղդէից՝ և ըղձից։