Ա. Լոպուխին
«Իսկ ես ասացի. «Օ՜, Տե'ր Աստված, ես խոսել չգիտեմ, որովհետև ես դեռ երիտասարդ եմ»»։ (Սինոդական թարգ․)[6]
Երեմիան ընդհանրապես եռանդուն ու ավյունով լի անձնավորություն չէր, չէր զարմացնում իր քաջությամբ։ Ավելի շուտ, սա լուռ, ինքնասույզ հոգի էր, ոչ թե պայքարի, այլ խաղաղության մարդ էր։ Նա իրեն սպասվող նման մեծ գործի կատարման համար այնքան էլ չէր ապավինում իր ուժերին։
«Ես դեռևս երիտասարդ եմ»։ Յոթանասնիցը, «νεὠτερος» (այսինքն՝ «չափազանց երիտասարդ») բառը օգտագործելով, ավելի ճիշտ է թարգմանում այս հատվածը։ Թե եբրայերեն աստվածաշնչում այստեղ կիրառված «naar» բառը ո՞ր տարիքն է մատնանշում, դժվար է որոշել (Հմմտ. Ա Թագ․ 4։21, 1։24, Ծննդ․ 14։24)։ Կարելի է միայն ենթադրաբար ասել, որ Երեմիան այդ ժամանակ մոտ 25 տարեկան է եղել։
--------------------------------
[6] (Էջմիածին թարգ․) Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։
(Գրաբար) Եւ ասեմ. Որ եսդ Տէր Տէր. ահաւասիկ եւ խաւսել իսկ ոչ գիտեմ, զի մանուկ եմ ես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: