Երեմիայի մարգարեության մեկնություն 2:10

Ա․ Լոպուխին

10-11. «Ուրեմն գնացե՛ք Կիտացիների կղզիները և նայե՛ք ու [մարդ] ուղարկե՛ք Կեդար և քաջ գիտակցե՛ք ու տեսե՛ք, թե արդյոք այնտեղ սրա նման մի բան եղե՞լ է»։ [10] «Թե արդյոք մի որևէ ժողովուրդ փոխե՞լ է իր աստվածներին, թեպետև նրանք աստվածներ էլ չեն. բայց Իմ ժողովուրդը փոխանակեց իր փառքը մի այնպիսի բանով, որը չի օգնում»։ (Սինոդական թարգ․)
   
   Իր Բարերար Աստծուց հեռացած Իսրայելն ավելի ցածր է կանգնած, քան հեթանոսական ժողովուրդները, որոնք ամուր կերպով կառչած են իրենց հնագույն կրոնից, չնայած որ այն նրանց չի տալիս այնպիսի իրական մխիթարություն և բարիքներ, ինչպիսին  եբրայեցիներին տվել և տալիս է Տեր Աստծո կրոնը։

   «Կիտացիների կղզիներ» արտահայտությունն ավելի ճիշտ է փոխանցել «Կիտիմի կղզիներ» տարբերակով։ Սա Կիպրոս կղզին է․  այստեղ է փյունիկեցիների կողմից հիմնադրված Կիտիոն (այժմ՝ Լառնակա) քաղաքը։ Բացի այդ, անկասկած, մարգարեն, այստեղ ի նկատի ունի այն բոլոր երկրները, որոնք ընկած են Պաղեստինից դեպի արևմուտք։ Այս մասին ընթերցի՛ր Ես․ 23։1, 12 համարները։

   «Կեդար»–ը Պետրեի և Բաբելոնի միջև ընկած անապատի բնակիչներն են՝ Իսմայելի սերունդները ( Ես․ 21։16 և հաջորդները), իսկ այստեղ, իհարկե, այն երկրների բնակիչներն են, որոնք ընկած են Պաղեստինից դեպի արևելք։

   «Եբրայեցիների փառք»–ը նույնն է, ինչ ժողովրդի վրա Իր մեծ փառքը տարածող եբրայեցիների Աստվածը։ Այստեղ փոխանունություն է կիրառված։

   Շատ պատմաբաններ խոսում են իրենց կրոնների հանդեպ հեթանոսների ունեցած հավատարմության մասին:
--------------------------------
[10] (Էջմիածին թարգ․) Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր:
(Արարատ թարգ․) Արդ, անցե՛ք կիտացիների ծովեզրերը և տեսե՛ք. մա՛րդ ուղարկեք Կեդար և լա՛վ հասկացեք, տեսե՛ք, թե արդյոք այդպիսի բան եղե՞լ է։
(Գրաբար) Արդ անցէք ընդ կղզիս Քետիմացւոց եւ տեսէք. եւ ի Կեդար առաքեցէք՝ եւ խելամուտ եղերուք յոյժ. եւ տեսէք եթէ եղեւ այսպիսի ինչ։