Երեմիայի մարգարեության մեկնություն 2:32

Ա․ Լոպուխին

«Մի՞թե կույսը կմոռանա իր զարդը, և հարսը՝ իր հանդերձանքը. բայց Իմ ժողովուրդը մոռացել է Ինձ` օրերին թիվ չկա»։ օրերին թիվ չկա։(Սինոդական թարգ․)[32]
   
   Հրեական օրիորդի համար անբնական է փողոցում հայտնվել առանց իր զարդարանքների, իսկ հարսին՝ առանց իր քողի (ըստ այլ թարգմանությունների՝ «առանց գոտու»)։ Իսրայելի կողմից էլ նույնքան անբնական է այդքան երկար ժամանակով իր Աստծուն մոռանալը։
--------------------------------
[32] (Էջմիածին թարգ․) Միթէ հարսը կը մոռանա՞յ իր զարդը, եւ կոյսն՝ իր լանջագեղ գօտին. իսկ իմ ժողովուրդն երկար ժամանակ մոռացաւ ինձ:
(Արարատ թարգ․) Մի՞թե կույսը կմոռանա իր զարդը, հարսը՝ իր գոտին. բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր, որոնք թիվ չունեն։
(Գրաբար) Միթէ մոռասցի՞ հարսն զզարդ իւր, կամ կոյս զլանջագեղ կամար իւր. բայց ժողովուրդ իմ մոռացաւ զիս զաւուրս անթիւս։