Ա․ Լոպուխին
23-26․ «Նայում եմ երկրին, և ահա, այն ավերված ու ամայի է, [նայում եմ] երկնքին, ու այնտեղ լույս չկա»։ [23] «Նայում եմ լեռներին, և ահա, նրանք դողում են, և բոլոր բլուրները երերում են»։ «Նայում եմ, և ահա, մարդ չկա, և երկնքի բոլոր թռչունները թռչել էին»։ «Նայում եմ, և ահա, Կարմելոսն անապատ է, և նրա բոլոր քաղաքները քարուքանդված են Տիրոջ առաջ, Նրա կատաղի բարկության առաջ»։ (Սինոդական թարգ․)
Այստեղ պատկերվում է հրեական երկրի այն վիճակը, որում նա հայտնվելու է իր հանդեպ Աստծո դատաստանի իրականացումից հետո։ Մարգարեն չորս անգամ հայացքը նետում է իր երկրի վրա՝ կարծես թե հույս ունենալով ինչ−որ լավ բան տեսնել, սակայն նրա սպասելիքները ապարդյուն են․ մարգարեն ամենուրեք միայն կործանում և ամայացում է տեսնում։
Այն (երկիրը) կործանված և ամայի է։ Մարգարեն այստեղ այն արտահայտություններն է օգտագործում («տոքու վավոքու»), որոնք Ծննդոց գրքում (Ծննդ․ 1:2) ցույց են տալիս երկրի նախնական քաոսային վիճակը։ Սա, իհարկե, չափազանցություն է։ Մարգարեն միայն ցանկանում է ասել, որ տեսիլքի մեջ երկիրը նրան ներկայացել է որպես տխուր, անկենդան անապատ։
«Նրանց վրա լույս չկա» արտահայտության մասին ընթերցի՛ր Ես․ 13:9, 10 համարների մեկնաբանության մեջ։
«Լեռները դողում են»–ը փոխաբերական արտահայտություն է․ մարգարեն դրանով ցույց է տալիս հրեաների վրա բորոբոքված Աստծո բարկության զորությունը։
«Մարդ չկա, բոլոր թռչունները թռել են»–ը ևս հիպերբոլիկ արտահայտություն է։ Սակայն թռչունները իրապես կարող էին հեռանալ ամայացած երկրից, որովհետև նրանք այստեղ այլևս ոչնչով չէին կարող սնվել։ Մարգարեն ցավում է նրանց համար, որովհետև դրանք իրենց թռիչքներով և երգերով կենդանացնում էին երկիրը։
«Կարմելոս»–ի մասին ընթերցի՛ր Եր․ 2:7 համարի մեկնաբանության մեջ։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:19
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Նայեցի երկրին՝ ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դէպի երկինք՝ եւ չկար նրա լոյսը:
(Արարատ թարգ․) Նայեցի երկրին, և ահա ամայի ու անձև էր, և երկնքին, ու նրա լույսը չկար։
(Գրաբար) Հայեցայ յերկիր՝ եւ ահա թափուր, եւ ոչ ինչ գոյր, եւ յերկինս՝ եւ ոչ էր լոյս նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: