Երեմիայի մարգարեության մեկնություն 4:30

Ա․ Լոպուխին

«Իսկ դու, ավերվա՛ծ, ի՞նչ պիտի անես: Թեպետ դու մանուշակագույն [ծիրանի] ես հագնում, թեպետ քեզ զարդարում ես ոսկե զարդարանքով, աչքերդ ներկում ես գույներով, սակայն զուր ես քեզ զարդարում. սիրեկաններդ քեզ արհամարհեցին, նրանք փնտրում են քո հոգին»։ (Սինոդական թարգ․)[30]

   
   Տղամարդկանց դուր գալ ցանկացող կնոջ նմանությամբ՝ Հուդան ապարդյուն կփորձի տարբեր խորամանկություններով նվաճողներին իր ցանցը գցել։ Այդ հյուսիսային նվաճողները, որոնք նախկինում (Աքազի ժամանակ), իրապես, Հուդայի հետ դաշինք էին կնքել, այժմ որոշել էին վերջ դնել Հուդայական անկախ թագավորության գոյությանը։

   «Աչքերը ներկել»։ Արևելյան կանայք կոպերի եզրերը սուրմայից պատրաստված սև աղով էին ներկում, որպեսզի իրենց սև աչքերին փայլ հաղորդեին, ինչպես նաև դրանք շողային ու ավելի մեծ թվային (Դ Թագ․ 9։30)։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:19
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Իսկ դու, թշուառակա՛ն, ի՞նչ ես անելու: Եթէ կարմիր հագնես, ոսկի զարդով զարդարուես ու քո աչքերին ծարիր քսես, քո զարդարանքները զուր են լինելու: Հոմանիներդ քեզ մերժեցին եւ հոգիդ առնել են ուզում:
(Արարատ թարգ․) Եվ դու ի՞նչ պիտի անես, ո՛վ կործանված, որ ծիրանիներ ես հագնում և քեզ ոսկե զարդերով զարդարում, որ ծարիրով լայնացնում ես աչքերդ։ Զուր ես քեզ գեղեցկացնում, սիրեցյալներդ քեզ մերժեցին, կյանքդ են փնտրում»։
(Գրաբար) Եւ դու թշուառական զի՞ գործեսցես. եթէ կարմիր զգեցցիս, եւ զարդու ոսկւով զարդարեսցիս, եւ ամասցես ծիրանիս յաչս քո. ի զուր են զարդարանքն քո։ մերժեցին զքեզ հոմանիքն քո,եւ խնդրեն զքեզ։