Երեմիայի մարգարեության մեկնություն 5:25

Ա․ Լոպուխին

25-28․ «Ձեր անօրինությունները հեռացրին այդ բաները, և ձեր մեղքերը ձեզնից վանեցին այդ բարի բաները»։ [25] «Որովհետև Իմ ժողովրդի մեջ ամբարիշտներ են գտնվում. դարանամուտ են լինում թռչնորսների պես, կծկվում են գետնի վրա, թակարդներ են դնում և որսում են մարդկանց»։ «Ինչպես թռչուններով լցված վանդակ` նրանց տները լիքն են խաբեությամբ. հենց դրա միջոցով են նրանք բարձրացել և հարստացել»: «Պարարտացել, գիրացել են, մինչև իսկ ամեն սահման անցել են չարության մեջ, չեն զբաղվում դատական գործերով, որբերի գործերով. [այդուամենայնիվ] բարգավաճում են, և չքավորների արդարացի իրավունքը չեն պաշտպանում»։ (Սինոդական թարգ․)
   
   Վերջին ժամանակներում (այդպիսին է մարգարեի միտքը) հրեաներն իրենց մեղքերով հասել էին նրան, որ վերոհիշյալ բնական երևույթների կարգը սկսել էր փոփոխվել։ Պտուղների հավաքման ժամանակ հաճախ էր անձրև տեղում, որը վնասում էր բերքը։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:20

--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Մեր անօրէնութիւննե՛րը խախտեցին այդ կարգը, եւ մեր մեղքերը մեզնից հեռացրին բարիքները»:
(Արարատ թարգ․) Ձեր անօրինությունները հեռացրին այս բաները, և ձեր մեղքերը բարին վանեցին ձեզնից։
(Գրաբար) Անաւրէնութիւնք մեր վրիպեցուցին զայն, եւ մեղք մեր մերժեցին զբարութիւնս ի մէնջ։