Ա․ Լոպուխին
7-8. «Ես ինչպե՞ս ներեմ քեզ դրա համար: Քո որդիները լքել են ինձ և երդվում են նրանցով, ովքեր աստվածներ չեն։ Ես կշտացրի նրանց, բայց նրանք շնություն գործեցին և խմբերով գնացին պոռնկատներ»։ [7] «Սրանք պարարտացված ձիեր են. նրանցից ամեն մեկը խրխնջում է մյուսի կնոջ վրա»։ (Սինոդական թարգ․)
«Չաստվածներով» երդվելը վկայում էր ճշմարիտ Աստծուց հրաժարվելու մասին։
«Ես կշտացրի նրանց»։ Դեռևս Մովսեսն է կանխատեսել, որ հրեաները, Պաղեստինի բոլոր բարիքներից հագենալով, կթողնեն Աստծուն՝ իրենց բարերարին (Բ Օր․ 33։13−15)։ Երեմիան ևս շնության ներքո, որը հրեաները իրենց թույլ են տալիս գործել, հասկանում է նրանց Տիրոջից հեռանալը և կուռքերին ծառայելը, որը սովորաբար կապվում էր պոռնկության հետ։
«Պոռնիկների տուն»–ը հեթանոսական սրբարվայրերն են։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) «Սրանցից որի՞ համար հաշտուեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին եւ չաստուածներով երդուեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթեւանեցին:
(Արարատ թարգ․) Սրա համար ես ինչպե՞ս ներեմ քեզ. քո որդիները լքել են ինձ և երդվում են չաստվածներով։ Եվ ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան և խռնվեցին պոռնկատանը։
(Գրաբար) Որո՞վք այսոքիւք հաշտեցայց ընդ քեզ։ որդիքն քո թողին զիս, եւ երդնուին ի չաստուածսն. յագեցուցի զնոսա՝ եւ շնային, եւ ի պոռնկանոցս աւթեվանս առնէին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: