Երեմիայի մարգարեության մեկնություն 13:21

Ա. Լոպուխին

«Ի՞նչ պիտի ասես, Սիոնի՛ դուստր, երբ Նա այցելի քեզ: Դու ինքդ ես նրանց սովորեցրել իշխել քեզ վրա. մի՞թե ցավերը քեզ չեն բռնելու ծննդկան կնոջ նման»։ (Սինոդակ. թարգմ.) [21]
 
 «Նրանց», այսինքն՝ բաբելոնացիներին, ում հետ դեռ Եզեկիա թագավորն էր ցանկանում բարեկամական հարաբերություններ հաստատել (Բ Թագ. 20):

---------------------------------------

[21] (Էջմիածին թարգմ.) Երբ քեզնից պահանջեն, այն ժամանակ ի՞նչ պատասխան ես տալու. դու ինքդ սովորեցրիր նրանց, որ իշխեն քեզ վրայ: Միթէ քեզ երկունքի ցաւերը չե՞ն բռնելու, ինչպէս ծննդկան կնոջը:

(Արարատ թարգմ.) Ի՞նչ պիտի ասես, երբ քեզ վրա որպես գլուխ կարգեն նրանց, որ դու ես սովորեցրել, որ քո բարեկամները լինեն. մի՞թե ծննդկան կնոջ նման քեզ ցավեր չեն բռնելու։

(Գրաբար) զի՞նչ տացես պատասխանի ի ժամանակի յորում պահանջիցեն ի քէն. դու իսկ ուսուցեր զնոսա ուսումն՝ տիրել ի վերայ քո։ Ո՞չ ահա երկունք ունիցին զքեզ իբրեւ կնոջ ծննդականի։