Երեմիայի մարգարեության մեկնություն 15:17

Ա․ Լոպուխին

«Ինչո՞ւ է այսքան համառ իմ հիվանդությունը, և իմ վերքը՝ այսքան անդարմանելի, որ հրաժարվում է բժշկվել. մի՞թե Դու ինձ համար խաբուսիկ աղբյուրի, անվստահելի ջրի պես ես լինելու»։ (Սինոդական թարգմ.) [17]
   
   Մեռցրո՛ւ նրանց, եւ քո խօսքն ինձ՝ ուրախութիւն եւ իմ սրտի համար ցնծութիւն կը լինի, քանզի քո անունը ինձ վրայ է դրուած, ո՛վ Ամենակալ Տէր Աստուած:
   «Ձգված ձեռքն»  այն հայտնություններն են, որոնք Երեմիան ստացել է Աստծուց: Այս հայտնությունները մռայլ բովանդակություն ունեին, և, հետևաբար, դրանք  ընդունելիս նա չէր կարող ուրախ լինել:

---------------------------------------

[17](Էջմիածին թարգմ.) Ծաղր անողների հետ ատեան չնստեցի, այլ երկիւղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետեւ դառնութեամբ էի լցուած:

(Արարատ թարգմ.) Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։

 (Գրաբար) Ոչ նստայց յատենի այպանողաց. այլ սարսեցի յերեսաց ձեռին քո. առանձին նստէի զի լցայց դառնութեամբ։