Ա. Լոպուխին
«Այլ՝ «Կենդանի է Տերը, որն Իսրայելի որդիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր քշել էր նրանց». որովհետև Ես նրանց պիտի վերադարձնեմ իրենց երկիրը, որը Ես տվել էի նրանց հայրերին»»։ (Սինոդակ. թարգմ.) [15]
Ժամանակի ընթացքում նոր հրաշքը՝ բաբելոնական գերությունից հրեաների դուրսբերումը, ավելի ուժեղ ազդեցություն կունենա հրեաների վրա, և իրենց երդումներում նրանք կհիշեն Նրան, Ով նրանց դուրս կբերի բաբելոնյան այս գերությունից:
---------------------------------------
[15] (Էջմիածին թարգմ.) “Կենդանի է Տէրը, որ իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից», այլ կ՚ասեն թէ՝ «Կենդանի է Տէրը, որ իսրայէլացիներին հանեց հիւսիսի երկրից եւ այն բոլոր երկրներից, ուր արտաքսուել էին, ու նրանց վերստին կը պատսպարի իրենց երկրում, որը տուել էր նրանց հայրերին»»:
(Արարատ թարգմ.) այլ՝ Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր աքսորել էր նրանց։ Եվ ես նրանց պիտի վերադարձնեմ իրենց երկիրը, որ տվել էի իրենց հայրերին»։
(Գրաբար) այլ թէ կենդանի է Տէր որ եհան զորդիսն Իսրայէլի յերկրէն հիւսւսոյ, եւ յամենայն աշխարհաց ուր եւ մերժեցան անդ. եւ պատսպարեսցէ զնոսա անդրէն յերկրին իւրեանց զոր ետ հարցն նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: