Երեմիայի Մարգարեության մեկնություն 16:9

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

9–12. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես այստեղից ձեր աչքի առաջ և ձեր օրերում կդադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը։ Եվ երբ դու այս բոլոր խոսքերն ասես այս ժողովրդին, և նրանք քեզ ասեն. Տերն ինչո՞ւ է այս ամբողջ մեծ չարիքը վճռել մեր մասին, ո՞րն է մեր անօրենությունը, և ո՞րն է այն մեղքը, որով մեղանչել ենք Տիրոջ՝ մեր Աստծու դեմ, այդ ժամանակ դու նրանց ասա՛. Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և ուրիշ աստվածների հետևից գնացին և նրանց ծառայեցին ու նրանց երկրպագեցին, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։ Դուք ձեր հայրերից ավելի չարություն գործեցիք, և ահա ձեզնից ամեն մեկը գնում է իր չար սրտի կամակորության հետևից և ինձ չի հնազանդվում։
   
    Երբ եկեղեցին մեղք է գործում, նրանից վերցվում է ցանկացած խնդություն և ուրախություն, որոնց մասին առաքյալն ասում է.. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 4։4)։ Եկեղեցուց վերցվում է և՛ փեսայի ձայնը և՛ հարսի ձայնը, որի մասին գրված է. «Ով հարս ունի, նա՛ է փեսան» (Հովհ. 3։29): «Եթե ժողովուրդը հարցնի քեզ, թե ինքն ինչո՞ւ է սա կրում և փնտրի աղետների պատճառները, ապա կպատասխանես նրան` այն բանի համար, որ եկեղեցիներում իշխող ձեր հայրերը թողեցին Ինձ,– ասում է Տերը,– և գնացին անծանոթ աստվածների հետևից, որոնց համար Աստված է իրենց որովայնը, շահասիրությունը և շքեղությունը  և իրենց տաղավարներում եղած փառքը: Եվ ծառայեցին նրանց, որովհետև եթե մեկը մյուսին պարտվում է, ապա պարտվողը նաև հաղթողի ստրուկն է դառնում:  Եվ երկրպագեցին նրանց, քանի որ յուրաքանչյուրը երկրպագում է այն, ինչ սիրում է: Եվ թողեցին Ինձ և Իմ օրենքը չպահեցին: Քահանաների պարտականությունը ոչ միայն օրենքը սովորեցնելն է, այլ նաև այն կատարելը, այնպես որ նրանք պարտավոր են իրենց ենթակա մարդկանց և իրենց վստահված հոտին ոչ միայն խոսքով, այլ նաև իրենց օրինակով ուսուցանել:  Եվ որպեսզի նրանք որևէ կերպ չկարողանան ասել, որ դատավճիռը արդար չէ, քանզի հայրերն են ազոխ կերել, զավակների ատամներն է առել (Եզեկ. 18։2),– ուստի ավելացնում է,– սակայն դուք ձեր հայրերից ավելի վատ վարվեցիք, և արդար պատիժ է ուղարկվում այն մեղավորներին, ովքեր ավելի վատ են վարվել»:
 

Ա. Լոպուխին

«Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես այս վայրում կդադարեցնեմ ձեր աչքի առաջ և ձեր օրերում ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը»»։ (Սինոդակ. թարգմ.) [9]