Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այսպէս է ասում Տէրը. «Զգո՛յշ եղէք ձեր հոգիների համար. բեռներ մի՛ բարձէք շաբաթ օրը, Երուսաղէմի դռներով դուրս մի՛ ելնէք,
Նրանց հրամայվել էր տոն կատարել՝ մեղք գործածներին գթասրտության արժանացնելու համար: Իսկ նրանք այդ օրը վերածեցին առևտրային օրվա և գործեր արեցին: Հետևաբար նրանց արգելվում է այդ գործերը կատարել:
Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը. «Հո՛գ տարեք ձեր անձերի մասին և բեռ մի՛ վերցրեք շաբաթ օրը և դրանք ներս մի՛ բերեք Երուսաղեմի դարպասներից»»։[21]
Թագավորները, իհարկե, իրենց վրա բեռ չէին կրում, այլ ստիպում էին, որ ուրիշները կրեն:
---------------------------------------
[21] (Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Զգո՛յշ եղէք ձեր հոգիների համար. բեռներ մի՛ բարձէք շաբաթ օրը, Երուսաղէմի դռներով դուրս մի՛ ելնէք,
(Արարատ թարգմ.) Այսպես է ասում Տերը. "Զգուշացե՛ք ձեր անձերի համար և շաբաթ օրը բեռ մի՛ վերցրեք և Երուսաղեմի դարպասներից ներս մի՛ բերեք։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Զգոյշ լերուք անձանց ձերոց. եւ մի բառնայք բեռինս յաւուր շաբաթուց. եւ մի ելանէք ընդ դրունս Երուսաղէմի,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: