Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ես՝ Տերս, թափանցում եմ սրտի մեջ և քննում եմ ներքինը, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ իր ճանապարհի համեմատ և իր արարքների պտուղների համեմատ»։(Սինոդակ. թարգմ.)[10]
Մարգարեն այստեղ էլ նկատի ունի հրեա քաղաքական գործիչների նենգ ծրագրերը, որոնք, սակայն, Տերը հստակորեն տեսնում է:
---------------------------------------
[10] (Էջմիածին թարգմ.) Ես՝ Տէրս, քննում եմ սրտերը եւ փորձում երիկամները, որպէսզի իւրաքանչիւրին հատուցեմ ըստ իր ընթացքի եւ ըստ իր գործերի արդիւնքի»:
(Արարատ թարգմ.) Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ»։
(Գրաբար) Ես Տէր քննեմ զսիրտս՝ եւ փորձեմ զերիկամունս, տալ իւրաքանչիւր ըստ ճանապարհաց իւրոց, եւ ըստ պտղոյ գործոց իւրոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: