Երեմիայի մարգարեության մեկնություն 17։6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում։
   
    Այստեղ մատնանշվում է Սեդեկիան, որը Բաբելոնի թագավորի դեմ պայքարելու համար դիմել էր փարավոնին: Այս ծառը անպտուղ է, մշտապես անապատում է աճում, որևէ գործի համար պիտանի չէ և պտուղներով չի զարդարվում: Սա թույլ ծառ է:
   

Սուրբ Եփրեմ Ասորի

Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 17:5
   

Ա. Լոպուխին

«Նա պիտի լինի ինչպես մոշենին` անապատում, և չպիտի տեսնի, երբ բարիքը գա, և պիտի բնակվի տափաստանի շոգ տեղերում, անպտուղ և անբնակ երկրում»։ (Սինոդակ. թարգմ.) [6]
   
    Անապատի հավամրգի՝ տափաստաններում աճող բույս է, իհարկե, շատ լավ չի աճում, քանի որ չի ոռոգվում:

---------------------------------------

[6] (Էջմիածին թարգմ.) Նա կը լինի ինչպէս վայրի մոշին անապատում եւ, երբ բարիքը գայ, չի նկատի. կը բնակուի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ երկրում, ուր երբեք չեն ապրի:

(Արարատ թարգմ.) Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում։

 (Գրաբար) Եւ եղիցի իբրեւ զմոշավայրի յանապատի. եւ մի տեսցէ յորժամ գայցէ բարութիւն. եւ բնակեսցէ յաղտաղտուկս անապատի, յերկիր աղտաղտուկ՝ ուր ոչ երբէք բնակիցին։