Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
«Միթէ այդ բրուտի պէս չե՞մ կարող անել քեզ, ո՛վ Իսրայէլի տուն: Ահաւասիկ, - ասում է Տէրը, - ինչպէս այդ կաւն է բրուտի ձեռքին, այդպէս էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ դու Իսրայէլի տուն:
Քանի որ Իր ստեղծած ամեն ինչ Նա առանց որևէ դժվարության վերածում է այն ամենին, ինչ ցանկանում է:
Ա. Լոպուխին
«Մի՞թե Ես չեմ կարող վարվել ձեզ հետ, Իսրայելի՛ տուն, այս բրուտի պես, - ասում է Տերը: Ահա, ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ Իմ ձեռքին, Իսրայելի՛ տուն»։ (Սինոդական թարգմ.) [6]
Խեցեգործի նմանողությամբ Աստծո պատկերի ներկայացումը հաճախ է հանդիպում նաև Սուրբ Գրքի մյուս հեղինակների մոտ (Գործք. 10։9, 33։6, Ես. 29։16, 45։9, 64։7, Մնաց. 15։7, Հեսու 36։13, Հռոմ. 9։21):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:1
-----------------------------------------
[6](Էջմիածին թարգմ.) «Միթէ այդ բրուտի պէս չե՞մ կարող անել քեզ, ո՛վ Իսրայէլի տուն: Ահաւասիկ, - ասում է Տէրը, - ինչպէս այդ կաւն է բրուտի ձեռքին, այդպէս էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ դու Իսրայէլի տուն:
(Արարատ թարգմ.) «Մի՞թե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։
(Գրաբար) Եթէ իբրեւ զբրուտդ զայդ ո՞չ կարիցեմ առնել զձեզ, տունդ Իսրայելի, ասէ Տէր. ահաւադիկ իբրեւ զկաւդ ի ձեռս բրտիդ, այդպէս էք ի ձեռս իմ, տունդ Իսրայելի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: