Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան վախճանի մասին՝ նրանց վերացնելու, քանդելու եւ կործանելու համար,
Արդյո՞ք պարտադիր է, որ Իմ՝ մի անգամ ասած բոլոր բաները անպատճառ իրականանան: Ձեզ համար փրկության հույս կլինի, եթե ինքներդ ձեր հանդեպ ուշադիր լինեք և փոխվեք։ Հետևաբար, մի՛ ապավինեք ձեր հայրերին (խոստացված) օրհնություններին և ո՛չ էլ հուսահատվեք ձեզ համար կանխատեսված աղետների պատճառով:
Ա. Լոպուխին
«Երբեմն Ես մի ժողովրդի և մի թագավորության մասին կասեմ, որ արմատախիլ եմ անելու, քանդելու եմ և կործանելու եմ»: (Սինոդական թարգ․)[7]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:1
-----------------------------------------
[7](Էջմիածին թարգմ.) Եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան վախճանի մասին՝ նրանց վերացնելու, քանդելու եւ կործանելու համար,
(Արարատ թարգմ.) Մի պահ ես կխոսեմ մի ազգի կամ մի թագավորության դեմ՝ արմատախիլ անելու, քանդելու և կործանելու համար,
(Գրաբար) Եթէ վախճան խօսեցայց ի վերայ ազգի կամ թագաւորութեան, բառնալ զնոսա եւ քակել եւ կորուսանել,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: