Երեմիայի մարգարեության մեկնություն 18։20

Սուրբ Հովհան Ոսկեբերան

20-22.  արդեօք կարելի՞ է բարու փոխարէն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դէմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց մտատանջութիւնները: Յիշի՛ր, թէ ինչպէս ես քո առաջ կանգնեցի, նրանց համար բարեխօսութիւն արեցի՝ քո բարկութիւնը նրանցից դարձնելու համար:  Նրանց տներում թող գոյժ լսուի, երբ նրանց վրայ յանկարծակի աւազակներ բերես, որովհետեւ նրանք մտադրուեցին բռնել ինձ եւ իմ դէմ գաղտնի որոգայթներ լարեցին:
    
    «Արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել»։ Սա մեծ չարության, ծանր վայրագության, փչացածության ծայրահեղ սահման է: Եթե ​​մեզ ոչ թե չարին չարով, այլ չարին բարիով հատուցել է պատվիրված. եթե մեկը բարերար չէ, վիրավորում է, անարդար է, ապա այսքան բարեգործություններ (ստանալուց) հետո արդյո՞ք որ տեղում պետք է լինի: Նման չարությունը գերազանցում է բնությանը: Նրանց անպարկեշտությունը չափից դուրս է: «Նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց մտատանջությունները»: Այսինքն՝ պատիժը թաքցնելով՝ նրանք որպես ընկերներ էին ներկայանում: Իսկ ոմանք ասում էին, որ գաղտնի կերպով նրա մոտ կին են բերել, սակայն զուր էին խոսում, քանի որ մարգարեն այդ մասին չէր լռի։ «Հիշի՛ր, Տե՛ր»: Ո՞ր բարեգործությունը կարող է ավելին լինել, քան նրանց հետ զայրացած Աստծուն հաշտեցնել ցանկանալը: Բայց նրանք չէին ցանկանում:
    

Ա. Լոպուխին

«Մի՞թե չարիք կհատուցվի բարության փոխարեն. բայց նրանք փոս են փորում իմ հոգու համար: Հիշի՛ր, որ ես կանգնած եմ Քո երեսի առաջ, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հեռացնեմ Քո զայրույթը»։ (Սինոդական թարգ․) [20]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:18

-----------------------------------------
[20](Էջմիածին թարգմ.) արդեօք կարելի՞ է բարու փոխարէն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դէմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց մտատանջութիւնները: Յիշի՛ր, թէ ինչպէս ես քո առաջ կանգնեցի, նրանց համար բարեխօսութիւն արեցի՝ քո բարկութիւնը նրանցից դարձնելու համար:
(Արարատ թարգմ.) Մի՞թե բարության փոխարեն չարիք կհատուցվի, որովհետև նրանք փոս են փորել իմ անձի համար. հիշի՛ր, որ քո առաջ կանգնել էի, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հետ դարձնեմ քո զայրույթը։
(Գրաբար) Իցէ՞ թէ հատուցանիցի չար փոխանակ բարւոյ. զի խորհեցան ի միասին բանս զանձնէ իմմէ, եւ զտանջանս իւրեանց թաքուցին՝՝. յուշ լիցի քեզ ի կալն իմում առաջի քո, խօսել վասն նոցա բարութիւն, դարձուցանել զսրտմտութիւն քո ի նոցանէ։