Ա. Լոպուխին
«Եվ ասա՛. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես աղետ եմ բերելու այս տեղի վրա, որի մասին լսողի ականջները պիտի զնգան»»։ (Սինոդակ. թարգմ.)[3]
«Հուդայի թագավորներ»–ի մասին տե՛ս Երեմիա. 13:13–րդ համարի մեկնության մեջ: Այս վայրում, այսինքն՝ Գինոմի հովտում, և դրա հետ միասին նաև ամբողջ հրեական երկրում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 19:1
---------------------------------------
[3](Էջմիածին թարգմ.) Կ՚ասես նրանց. «Ո՛վ Յուդայի երկրի թագաւորներ, Հրէաստանի մարդիկ եւ Իսրայէլի բնակիչներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամը: Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ այդ վայրի վրայ ես այնպիսի չարիքներ եմ բերելու, որ ով որ լսի՝ ականջները դժժան,
(Արարատ թարգմ.) Եվ ասա՛. Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վրա, որ ամեն լսողի ականջները զնգան։
(Գրաբար) Եւ ասասցես ցնոսա. Լուարուք զպատգամ Տեառն թագաւորք Յուդայ, եւ արք Հրէաստանի, եւ բնակիչք Երուսաղէմի։ Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Ահաւադիկ ես ածից ի վերայ տեղւոյդ այդորիկ չարիս. որպէս զի ամենայնի որ լսիցէ՝ հնչեսցեն ականջք իւր.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: