Սուրբ Եփրեմ Ասորի
Եվ այս քաղաքի ամբողջ հարստությունը և նրա ամբողջ ունեցվածքը, նրա բոլոր պատվական բաները, Հուդայի թագավորների բոլոր գանձերն իրենց թշնամիների ձեռքը պիտի տամ, և նրանք պիտի կողոպտեն նրանց, առնեն ու տանեն Բաբելոն։
Քանի որ մարգարեն ասել էր, որ ողջ հրեա ժողովուրդը պետք է մատնվի բաբելոնացիների ձեռքը, ուստի այստեղ ավելացնում է, որ Երուսաղեմի և դրա ամրությունների ոչնչացման հետ կործանվելու են նաև այն շրջապատող և պաշտպանող քաղաքները:
Ա. Լոպուխին
«Եվ այս քաղաքի ամբողջ հարստությունը և նրա բոլոր ձեռքբերումներն ու նրա բոլոր թանկարժեք իրերը, և Հուդայի թագավորների բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, և պիտի կողոպտեն նրանց ու պիտի առնեն և ուղարկեն Բաբելոն»։ (Սինոդակ. թարգմ.) [5]
---------------------------------------
[5] (Էջմիածին թարգմ.) Այս քաղաքի ամբողջ հարստութիւնը, նրա բոլոր վաստակները, նրա ողջ թանկարժէք անօթներն ու Յուդայի երկրի թագաւորի բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, նրանք պիտի յափշտակեն, առնեն դրանք ու տանեն Բաբելոն:
(Արարատ թարգմ.) Եվ այս քաղաքի ամբողջ հարստությունը և նրա ամբողջ ունեցվածքը, նրա բոլոր պատվական բաները, Հուդայի թագավորների բոլոր գանձերն իրենց թշնամիների ձեռքը պիտի տամ, և նրանք պիտի կողոպտեն նրանց, առնեն ու տանեն Բաբելոն։
(Գրաբար) Եւ տաց զամենայն զաւրութիւնս քաղաքիդ այդորիկ. եւ զամենայն վաստակս դորա, եւ զամենայն պատիւ դորա, եւ զամենայն գանձս թագաւորին Յուդայ, տաց ի ձեռս թշնամեաց իւրեանց. եւ յափշտակեսցեն եւ առցեն զնոսա եւ տարցին ի Բաբելոն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: