Սուրբ Եփրեմ Ասորի
Վա՜յ նրան, ով կը կառուցի իր տունը, բայց ոչ արդարութեամբ, եւ իր վերնայարկերը, բայց անիրաւ կերպով: Նրա մերձաւորը նրա համար ձրի գործ կ՚անի, բայց նրա վարձը նա չի հատուցի նրան:
Մարգարեի ասած այս և հաջորդ խոսքերը Հեքոնիայի հայր Հովակիմի մասին են։ Սկզբում մարգարեն թվարկում է նրա մեղքերը, իսկ հետո՝ կանխագուշակում կործանումը:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Վա՜յ նրան, ով կը կառուցի իր տունը, բայց ոչ արդարութեամբ, եւ իր վերնայարկերը, բայց անիրաւ կերպով: Նրա մերձաւորը նրա համար ձրի գործ կ՚անի, բայց նրա վարձը նա չի հատուցի նրան:
Մարգարեն խոսում է Սեդեկիայի մասին. դատապարտում է նրան՝ որպես տների գեղեցկության մասին ավելորդ հոգատարություն դրսևորողի, և մեղադրում է՝ որպես իր մոտ ծառայողներին ու աշխատողներին վիրավորողի։
Թալանվածից գեղեցիկ շենքեր կառուցելը, տունը զարդարելը և վարձկանին վարձատրությունից զրկելը վերաբերում է Հովակիմին: Ինչո՞ւ ես տուն կառուցում և ոչնչացնում հոգուդ փրկությունը: Եթե մերձավորի հանդեպ է այսպես վարվում, ապա եթե անծանոթ մարդ լիներ, ստիպված պիտի լիներ զրկվել վարձատրությունից:
Ա. Լոպուխին
13–19․«Վա՜յ նրան, ով իր տունը կառուցում է անիրավությամբ և իր վերնատները՝ անօրենությամբ, ով իր մերձավորին ստիպում է ձրի աշխատել և նրա վարձը չի տալիս նրան»: [13]«Ով ասում է. «Ինձ համար լայնատարած տուն և ընդարձակ վերնատներ կշինեմ», և իր համար պատուհաններ է բաց անում ու դրանք պատում է եղևնափայտով և ներկում է կարմիր ներկով»։ «Մի՞թե դու կարծու՞մ ես, որ կթագավորես, քանի որ քեզ շրջապատել ես եղևնափայտով. քո հայրը կերավ և խմեց, բայվ նաև դատաստան ու արդարություն գործեց, և դրա համար նրա համար լավ եղավ»։ ««Նա աղքատի և չքավորի դատն արեց, և դրա համար նրա համար լավ եղավ։ Մի՞թե սա չէ նշանակում ճանաչել Ինձ, - ասում է Տերը»։ «Բայց քո աչքերն ու քո սիրտն ուղղված են միայն քո շահերի և անմեղ արյուն թափելու, ա'յն բանի վրա, որ հարստահարություն ու բռնություն գործես»։ «Սրա համար այսպես է ասում Տերը Հովակիմի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու մասին. «Նրա վրա չպիտի սգան. «Ավա՜ղ, եղբա՛յր իմ», և «ավա՜ղ, քո՛ւյր իմ»». նրա վրա չպիտի սգան. «Ավա՜ղ, տե՛ր», և «ավա՜ղ նրա մեծությանը»»։ «Նա էշի թաղումով պիտի թաղվի. նրան պիտի քարշ տան և պիտի դուրս նետեն Երուսաղեմի դարպասներից»։ (Սինոդական թարգմ.)
Հովակիմի ֆինանսական վիճակը ծայրահեղ ծանր էր (Դ Թագ. 23:35), սակայն, այնուամենայնիվ, նա սիրում էր հոյակերտ շինություններ կառուցել. մասնավորապես, նա զարդարում էր վերնասենյակները, այսինքն՝ պալատի վերին սենյակները, որտեղ սովորաբար թագավորներն անցկացնում էին իրենց ամբողջ օրը: Նա ակնհայտորեն հրապուրվել էր բաբելոնացիների թագավորի օրինակով (Ամաբ. 2:9):
Հովակիմի մասին
Հովակիմ թագավորը իր հպատակներին ճնշելու, ինչպես նաև իրեն մինչև անմեղ արյան հեղելու հասցրած շահասիրության համար զրկվելու է նույնիսկ պատվավոր թաղումից:
----------------------------------
[13](Էջմիածին թարգմ.) Վա՜յ նրան, ով կը կառուցի իր տունը, բայց ոչ արդարութեամբ, եւ իր վերնայարկերը, բայց անիրաւ կերպով: Նրա մերձաւորը նրա համար ձրի գործ կ՚անի, բայց նրա վարձը նա չի հատուցի նրան:
(Արարատ թարգմ.) Վա՜յ նրան, որ իր տունն անարդարությամբ է կառուցում և իր վերնատները՝ անիրավությամբ, որ իր դրացուն ձրի է բանեցնում և նրա վարձը չի տալիս նրան.
(Գրաբար) Ոհ, որ շինէ զտուն իւր՝ եւ ոչ արդարութեամբ, եւ զվերնայարկս իւր՝ եւ ոչ իրաւամբք. եւ ի մերձաւորէ իւրմէ գործի նմա գործ ձրի, եւ զվարձս իւր ոչ հատուցանէ նմա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: