Երեմիայի մարգարեության մեկնություն 22:14

Ա. Լոպուխին

«Ով ասում է. «Ինձ համար լայնատարած տուն և ընդարձակ վերնատներ կշինեմ», և իր համար պատուհաններ է բաց անում ու դրանք պատում է եղևնափայտով և ներկում է կարմիր ներկով»։ (Սինոդական թարգմ.)[14]
   
    «Պատուհանի վրա անցքեր էր բացում», այսինքն՝ դրանք լայն պատուհաններ էր դարձնում, ինչը բավականին թանկ արժեր, քանի որ պատուհանի վանդակաճաղերը զարդարվում էին թանկարժեք փորագրություններով: «Մայրու փայտով ծածկե՛ք»... Գեղեցկության համար առաստաղը պատել էին մայրու փայտով և ներկել կարմիր ներկով: Սա արել էին համաձայն Եգիպտական ​​նորաձևության։
   
    Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:13

--------------------------------------------

(Էջմիածին թարգմ.) Քեզ համար յարմարաւէտ տուն շինեցիր՝ կառուցելով լուսամուտներով հովասուն վերնատուն, պատելով մայրի փայտի տախտակներով եւ ծեփելով ձիւթով:
(Արարատ թարգմ.) որ ասում է. Ես ինձ համար լայնատարած տուն և ընդարձակ վերնատներ կշինեմ, և իր համար պատուհաններ է բաց անում, այն պատում եղևնափայտով ու կարմիր ներկում։
(Գրաբար) Զի շինեցեր քեզ տուն պատշաճաւղ՝ վերնատուն հովանոց. յաւրինեալ պատուհանիւք, տախտակամածս ի մայրից, ծեփեալ նաւթիւ։