Ա. Լոպուխին
7–8. «Սրա համար ահա օրեր են գալիս, - ասում է Տերը, - երբ այլևս չեն ասելու. «Կենդանի է Տերը, Որն Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից»»: [7] «Այլ՝ «Կենդանի է Տերը, Որն Իսրայելի տան սերնդին հանեց ու դուրս բերեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր Ես վտարել էի նրանց, և պիտի բնակվեն իրենց երկրում»»։ (Սինոդական թարգմ.)
Մարգարեն երկու իրադարձություններ՝ բաբելոնյան գերությունից փրկությունը և Մեսիայի գալուստը, կապում է միմյանց: Մարգարեներին Աստծո Հոգու կողմից ճշգրտորեն չէին հաղորդվում տեղի ունենալիք իրադարձությունների ժամանակները (Ա Պետր. 1:11):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:1
-----------------------------------------
[7](Էջմիածին թարգմ.) Ահա թէ ինչու օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ այլեւս չեն ասի, թէ՝ «Կենդանի է Տէրը, որն Իսրայէլի ժողովրդին դուրս հանեց Եգիպտացիների երկրից»,
(Արարատ թարգմ.) Սրա համար ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասելու. Կենդանի է Տերը, որն Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից,
(Գրաբար) Վասն այդորիկ ահա աւուրք գան ասէ Տէր. եւ ոչ եւս ասասցեն՝ եթէ կենդանի է Տէր՝ որեհան զտունն Իսրայէլի յերկրէն Եգիպտացւոց,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: