Երեմիայի մարգարեության մեկնություն 25:20

Ա. Լոպուխին

«Եվ ամբողջ խառնածին ժողովրդին ու Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին, և Ասկաղոնին ու Գազային և Ակկարոնին ու Ազովտոսի մնացորդներին»: (Սինոդական թարգմ.) [20]
   
    «Խառնիճաղանջ ազգեր»  արտահայտությունը վերաբերում է 19–րդ համարին և ցույց է տալիս այլ երկրներից եկած պանդուխտներին, օրինակ՝ փյունիկացիներին և հույներին, ովքեր Նեհոյի հայր Պսամետիխ փարավոնի ժամանակներից սկսեցին բնակություն հաստատել Եգիպտոսում: Ուրը գրեթե նույն Եդոմն է  (Ողբ. 4:21), բայց այստեղ այն ներկայացվում է որպես քաղաքականապես առանձին շրջան: Փյունիկյան քաղաքներից չի հիշատակվում Գեթը, որն այդ ժամանակ արդեն կորցրել էր իր նշանակությունը  (Ամոս 1:2, Բ Մնաց. 26:6): Ազոտոսից միայն մնացորդներ էին պահպանվել, որովհետև 29–ամյա պաշարումից հետո Պսամետիխը գրավել և ոչնչացրել էր այն:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 25:13

-----------------------------------

[20](Էջմիածին թարգմ.) նաեւ կղզու բոլոր թագաւորներին եւ այլազգիների երկրի բոլոր թագաւորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազոտոսի մնացորդներին,
(Արարատ թարգմ.) և բոլոր խառնածինների ժողովրդին և Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին և Ազովտոսի մնացորդներին,
(Գրաբար) եւ ամենայն խառնիճաղանճ զաւրաց նորա, եւ ամենայն թագաւորաց կղզւոյն, եւ ամենայն թագաւորաց երկրին այլազգեաց՝ Ասկաղոնի եւ Գազայ, եւ Ակկարովնի, եւ մնացորդացն Ազովտայ.