Սուրբ Հովհան Ոսկեբերան
Սակայն լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, որ ես կ՚ասեմ ձեր ականջներին եւ ամբողջ ժողովրդի ականջներին:
Որպեսզի հետագայում նրանց անհոգ չդարձնի, տե՛ս, թե ինչպես է վախեցնում նրանց. գրեթե ասում է, որ դրանցից (այսինքն՝ Անանիայի ասածներից) ոչ մի բան չի կատարվի, և ցույց է տալիս, որ տխուր իրադարձություններ կանխատեսող բոլոր մարգարեները ճշմարիտ էին:
Ա. Լոպուխին
«Միայն լսի՛ր այս խոսքը, որը ես կասեմ քո ականջների և ամբողջ ժողովրդի ականջների առաջ»։ (Սինոդական թարգմ.) [7]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 28:1
-----------------------------------------
[7](Էջմիածին թարգմ.) Սակայն լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, որ ես կ՚ասեմ ձեր ականջներին եւ ամբողջ ժողովրդի ականջներին:
(Արարատ թարգմ.) Բայց լսի՛ր այս խոսքը, որ ես ասում եմ քո ականջների և ամբողջ ժողովրդի ականջների առաջ։
(Գրաբար) Բայց լուարուք զպատգամս Տեառն՝ զոր ես ասեմ յականջս ձեր, եւ յականջս ամենայն ժողովրդեանդ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: