Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այսպէս է ասում Տէրը. «Սաստկացրի քո տառապանքը. քո կրած հարուածները ցաւագին են,
Ասես ինչ–որ տեր իր հանցանք գործած ծառաներից մեկին հանձնում է դահճին, և երբ այդ մեկը ծառային հանձնող տիրոջ մտածած չափից ավելի շատ է պատժում իր ձեռքը տրվածին, ապա հանձնողը գրեթե պաշտպանվում է պատժվածի առջև՝ ցույց տալով, որ դա ըստ իր ցանկության չի կատարվել, և զգուշությամբ իմանալով նրա վերքերի մասին՝ խոստանում է խստորեն պատժել դահճին. ճիշտ այդպես էլ Աստված է անում: Տերն էլ է ուժեղ մորմոքում: Տեսնու՞մ ես Նրան, ով արդարանում է այն բանի համար, որ ծառան ծանր վերք է ստացել: Սա էլ նշանակում է, որ «ուժեղ»–ը ոչ թե այն է, ինչ պետք է լինի, այլ դրանից ավելին է:
Ա. Լոպուխին
«Որովհետև այսպես է ասում Տերը. «Քո վերքն անբժշկելի է, քո վնասվածքը` դաժան»»։(Սինոդական թարգմ.) [12]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1
-----------------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Սաստկացրի քո տառապանքը. քո կրած հարուածները ցաւագին են,
(Արարատ թարգմ.) Որովհետև Տերն այսպես է ասում. «Անդարմանելի է քո վերքը, անբժշկելի՝ քո վնասվածքը։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Սաստկացուցի զբեկումն քո, եւ ցաւագին են հարուածք քո.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: