Երեմիայի մարգարեության մեկնություն 30:4

Ա. Լոպուխին

«Եվ սրանք են այն խոսքերը, որոնք Տերը խոսել է Իսրայելի և Հուդայի մասին»։ (Սինոդական թարգմ.) [4]
    
    Այս հատվածում կործանումը մարգարեի կողմից որպես արդեն սկսված է պատկերվում:  Բայց ի՞նչ կործանման մասին է նա խոսում այստեղ: Ո՞ւմ ճակատագիրը  նկատի ունի:  Ոմանք այստեղ Երուսաղեմի կործանման մասին են կանխատեսումներ անում, իսկ ոմանք էլ՝ Բաբելոնի ավերման:  Նկատի ունենալով Եսայի մարգարեի գրքում ուղղակի Բաբելոնին վերաբերող նմանատիպ հատվածը  (Եսայի. 13:4)՝ մենք այստեղ նույնպես կարող ենք «Աստծո օրվա», այսինքն՝ Բաբելոնի հանդեպ Աստծո մեծ դատաստանի մասին մարգարեություն տեսնել:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1

-------------------------------------
[4](Էջմիածին թարգմ.) Սրանք են այն խօսքերը, որ խօսեց Տէրը Իսրայէլի եւ Յուդայի երկրի մասին.
(Արարատ թարգմ.) Սրանք են այն խոսքերը, որ Տերը խոսել է Իսրայելի և Հուդայի մասին։
(Գրաբար) Եւ այս բանք են զոր խաւսեցաւ Տէր ի վերայ Իսրայէլի եւ Յուդայ։