Սուրբ Եփրեմ Ասորի
Մինչեւ ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգուած դուստր. չէ՞ որ Տէրը փրկութիւն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպէսզի մարդիկ ազատագրուած՝ շրջեն այնտեղ»:
«Տերը երկրի վրա ինչ–որ նոր բան է ստեղծել. կինը կգրկի ամուսնուն». սա ասվում է կամ այն իմաստով, որ ժողովարանը կմերժի կուռքերին և կմիանա մեկ Աստծուն, կամ էլ այն իմաստով, որ Հուդայի երկիրը կգրկի իր բնակիչներին, որոնց նա կուլ է տվել և վտարել:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Մինչեւ ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգուած դուստր. չէ՞ որ Տէրը փրկութիւն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպէսզի մարդիկ ազատագրուած՝ շրջեն այնտեղ»:
«Մինչեւ ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգված դուստր»: Ըստ եբրայերեն տեքստի՝ այս հատվածն այսպես է հնչում. «Մինչև ե՞րբ պիտի խայտառակվես (διασύρεις), մեղանչո՛ղ կամ անընդհատ (ուղիղ ճանապարհից) շեղվո՛ղ դուստր:
«Նոր ստեղծած վայրում մարդիկ փրկված կլինեն», այսինքն՝ Աստված քեզ նոր տունկ կդարձնի: Այստեղ «նոր» բառը օգտագործվել է «երիտասարդ»–ի փոխարեն: Ե՞րբ դա կանի: Երբ վերադառնաք, երբ քեզ փրկություն պարգևի: Ոչ ինչպես նախկինում, որպեսզի կրկին ընդհատվի: Այդ ամենի մասին խոսք չկա:
Ա. Լոպուխին
«Մինչև ե՞րբ պիտի թափառես, ընկած դուստր: Որովհետև Տերը նոր բան է ստեղծելու երկրի վրա. կինը պիտի կփրկի տղամարդուն»։ (Սինոդական թարգմ.) [22]
«Անարգված դուստր» արտահայտության մասին ընթերցի՛ր նաև Երեմիա 3:6–14–րդ համարների մեկնությունները: Սա 10 ցեղերի կազմված թագավորության անունն է, որոնք հեռացել էին Դավթյան տոհմից և միևնույն ժամանակ նաև ճշմարիտ կրոնից:
«Երկրի վրա», այսինքն՝ Իսրայելի թագավորությունում, ուր դեռ իսրայելացիները պետք է վերադառնան:
«Կինը կփրկի իր ամուսնուն»: Ավելի ճիշտ՝ «Կինը կպահպանի տղամարդուն (կամ ուժեղ տղամարդուն)»: Այստեղ մարգարեն խոսում է նոր աստվածապետական համայնքի մասին, որը թեև արտաքնապես կնոջ նման թույլ է, սակայն իր մեջ Իսրայելի երկիրը պաշտպանելու և պահպանելու բավականաչափ ուժ ունի, որն էլ ներկայացված է ուժեղ մարդու տեսքով: Սա էլ կլինի այն նոր ու անսպասելի բանը, որը կանի Տերը: Ժողովրդի նոր, հոգևոր ուժն էլ կլինի պետության ամրության հիմքը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1
-----------------------------------
[22](Էջմիածին թարգմ.) Մինչեւ ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգուած դուստր. չէ՞ որ Տէրը փրկութիւն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպէսզի մարդիկ ազատագրուած՝ շրջեն այնտեղ»:
(Արարատ թարգմ.) Մինչև ե՞րբ պիտի տատանվես, ո՛վ ապստամբ դուստր, որովհետև Տերը նոր բան է ստեղծել այս երկրի վրա. կինը պիտի շրջապատի տղամարդուն»։
(Գրաբար) Մինչեւ յե՞րբ թափառիցիս դուստր անարգեալ. զի հաստատեաց Տէր զփրկութիւն ի ձեռատունկն. նոր փրկութեամբ շրջիցին մարդիկ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: