Երեմիայի մարգարեության մեկնություն 31:23

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Այսուհետ, երբ Ես նրանց վերադարձնեմ գերությունից, Հուդայի երկրում և նրա քաղաքներում պիտի ասեն այս խոսքը. «Տերը թող օրհնի քեզ, արդարությա'ն բնակավայր, սուրբ լեռ»»։:(Սինոդական թարգմ.) [23]
    
    Այստեղից է սկսվում գերեվարված հրեաների վերադարձի մասին խոսքը: Հրեական ընտանիքը ամբողջությամբ նման կլինի սուրբ Սիոն լեռանը. դրա վրա գտնվող ամեն կետում Աստված մոտ կլինի մարդկանց:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

---------------------------------------
[23](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Յուդայի երկրում եւ նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերեալներին, պիտի կրկնեն այս խօսքը. «Օրհնեալ է Տէրն իր արդար ու սուրբ լերան վրայ”:
(Արարատ թարգմ.)
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երբ նրանց կվերադարձնեմ գերությունից, այս խոսքը կրկին պիտի ասեն Հուդայի երկրում և նրա քաղաքներում. Տերը թող օրհնի քեզ, ո՛վ արդարության բնակարան, սուրբ լեռ։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Դարձեալ ասասցեն զբանս զայս յերկրին Յուդայ՝ եւ ի քաղաքս նորա, յորժամ դարձուցից զգերութիւնս նորա. աւրհնեալ է Տէր յարդար եւ ի սուրբ լերին իւրում։