Երեմիայի մարգարեության մեկնություն 31:26

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ահա թէ ինչու արթնացայ ու նայեցի, եւ իմ քունն ինձ համար քաղցրացաւ»:
    
    «Սա,– ասում է,– ինձ համար բացահայտվեց, երբ ես քնած էի և հաճելի երազ էի տեսնում»:
    

Ա. Լոպուխին

«Ապա ես զարթնեցի ու նայեցի, և իմ քունը հաճելի էր ինձ համար»։ (Սինոդական թարգմ.) [26]
    
    Դժվար թե Երեմիան նախորդ հայտնությունը երազում ստացած լիներ. նա բոլորովին էլ երազատես չէր:  Հավանաբար նա այստեղ ցանկանում է ասել, որ հայտնության մեջ իր տեսած նկարը քաղցր երազ է հիշեցնում: Նրա առջև բացված հեռավոր ապագան ամրացնող քնի պես ազդում էր նրա հոգու վրա:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

-------------------------------
[26](Էջմիածին թարգմ.) Ահա թէ ինչու արթնացայ ու նայեցի, եւ իմ քունն ինձ համար քաղցրացաւ»:
(Արարատ թարգմ.) Ապա զարթնեցի ու նայեցի, և իմ քունը քաղցր էր ինձ համար։
(Գրաբար) վասն այնորիկ զարթեայ եւ տեսի, եւ քուն իմ քաղցրացաւ ինձ։