Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ոչ թէ ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ դուրս հանելու համար նրանց Եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հաւատարիմ չմնացին, ու ես նրանց մասին հոգ չտարայ, - ասում է Տէրը,
Ասա՛, ինչո՞ւ նույնպիսի մի ուխտ էլ չտվեց: Դատապարտեց (κατέγνω) այն, քանի որ կատարյալ չէր: Հետևաբար, սկզբում տալու անհրաժեշտություն չկար: Մարդիկ օրենքներ են ընդունում և ցանկանում են, որ դրանք միշտ ուժի մեջ մնան, բայց Դու այդպիսին չես: Քանի որ նրանք չմնացին ուխտի մեջ, Ես էլ նրանց անուշադրության մատնեցի: Եթե ցանկանում եք, մեջբերեմ առաքելական խոսքերը, որոնք կատարյալ կերպով համապատասխանում են ասվածին. «Արդ, ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը և ո՛չ էլ մենք կարողացանք տանել» (Գործք. 15:10)։ Տեսնում ես, որ շնորհն այն բանի համար է տրվել, որպեսզի շնորհով խոստումը հաստատվի։
Չմնալը և խախտելը նույն բանն է: Հետևաբար մեկն է նոր ու հին (Ուխտերը) տվողը։
Սինայում Տերը ուխտ կապեց հրեաների հետ, սակայն Զատիկը նշվեց հենց Եգիպտոսից դուրս գալու օրը, որը, ինչպես գիտեք, կարող էին կատարել միայն նրանք, ովքեր Աստծո հետ ուխտի մեջ էին, և, հաջորդաբար, Եգիպտոսից ելնելու օրվանից հրեաները Ուխտի կոչվեցին: «Ես նրանց հետ Ուխտի մեջ մնացի» նախադասությունը եթե խոսքի համատեքստին համապատասխան թարգմանվի, ապա կլինի Յոթանասնից թարգմանության նման՝ «Ես անտեսել եմ նրանց» կամ ավելի ճիշտ՝ «Ես կուշտ եմ նրանցից»: Իսկապես, եթե Տերը, այնուամենայնիվ, «հրեաների հետ դաշինքի մեջ մնաց», ապա սա նշանակում է, որ առաջին Ուխտը նորով փոխարինելու անհրաժեշտություն ամենևին չկար, սակայն, միևնույն ժամանակ, հետագայում հենց Նոր Ուխտի մասին է խոսվում որպես Իսրայելի ժողովրդի համար անհրաժեշտ մի բանի:
Սուրբ Եփրեմ Ասորի
Ոչ թէ ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ դուրս հանելու համար նրանց Եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հաւատարիմ չմնացին, ու ես նրանց մասին հոգ չտարայ, - ասում է Տէրը,
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:31
Ա. Լոպուխին
««Ոչ թե այնպիսի ուխտ, ինչպիսին Ես կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից, որպեսզի նրանց հանեմ Եգիպտոսի երկրից. Իմ այդ ուխտը նրանք խզեցին, թեպետ Ես ուխտի մեջ մնացի նրանց հետ», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [32]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27
-----------------------------------------
[32](Էջմիածին թարգմ.) Ոչ թէ ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ դուրս հանելու համար նրանց Եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հաւատարիմ չմնացին, ու ես նրանց մասին հոգ չտարայ, - ասում է Տէրը,
(Արարատ թարգմ.) Ոչ թե այն ուխտի պես, որ ես նրանց հայրերի հետ կապեցի այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ Եգիպտոսի երկրից նրանց հանելու համար։ Իմ այն ուխտը նրանք խզեցին, թեպետ ես նրանց Տերն էի»,- ասում է Տերը։
(Գրաբար) Ոչ ըստ ուխտին զոր ուխտեցի ընդ հարս նոցա՝ յաւուր յորում առի զձեռանէ նոցա հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց։ զի նոքա ոչ կացին յուխտին իմում, եւ ես անփոյթ արարի զնոցանէ՝ ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: