Երեմիայի մարգարեության մեկնություն 31:35

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Տէրը, որ արեւը հաստատեց ցերեկուայ լուսաւորութեան, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերուայ լուսաւորութեան համար, աղաղակ տուեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են. նա, որի անունը Տէր Ամենակալ է, այսպէս է ասում.
    
    Այսինքն, եթե հնարավոր է չափել երկնքի բարձրությունը և ուսումնասիրել երկրի խորությունը, ապա հնարավոր է, որ Ես էլ մերժեմ Իսրայելի ժողովրդին: Սրանով կարծես ասում է. «Ինչպես Ես որոշեցի վերոնշյալը ստեղծել, և, համաձայն հաստատված օրենքների, ստեղծվածը մնում է, ուստի Աբրահամին տրված խոստումը ևս անփոփոխ կմնա: Եվ հիմա նրանց գերության միջոցով չի խախտվում նրանց հետ կնքված ուխտը:
    

Սուրբ Եփրեմ Ասորի

Տէրը, որ արեւը հաստատեց ցերեկուայ լուսաւորութեան, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերուայ լուսաւորութեան համար, աղաղակ տուեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են. նա, որի անունը Տէր Ամենակալ է, այսպէս է ասում.
    
    Ինչպես երբեք չի լինի այնպես, որ փոխվի աշխարհի սկզբից հաստատված կարգը, այսինքն՝ աստղերի շարժումը, եղանակների փոփոխությունը, այդպես էլ, անկասկած, անկատար չի մնա Դավիթին տրված խոստումը. և՛ թագավորությունը, և՛ նրա սերունդը չեն դադարի լինել ... Իմ առաջ: Չնայած այս մարգարեությունը ժամանակին կատարվեց Զորաբաբելի միջոցով, որը ղեկավարեց Դավթի թագավորությունը, բայց այն ամբողջությամբ կատարվեց մեր Տիրոջ միջոցով, ինչը  նաև Հրեշտակն ասաց . «Տեր Աստված նրան կտա նրա հոր՝  Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. 1:32–33):
    Իսկ այն, ինչ ասում է Ավետարանիչը Քրիստոսի Թագավորության մեծության և հավիտենականության մասին, մարգարեն կրկնում և հաստատում է հետագայում՝ ասելով. «Ինչպես որ անթվելի են երկնքի աստղերը, և անչափելի՝ ծովի ավազը, այդպես էլ պիտի բազմացնեմ իմ ծառա Դավթի սերունդը»:
    

Ա. Լոպուխին

35–37. «Այսպես է ասում Տերը, Որն արեգակը տվել է ցերեկվա լույսի համար, լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերվա լույսի համար, Որը խռովեցնում է ծովին այնպես, որ նրա ալիքները գոչում են. «Զորությունների Տեր» է Նրա անունը»։ [35] «Եթե այս կանոնները դադարեն գործել Իմ առաջ, - ասում է Տերը, - ապա Իսրայելի սերունդն էլ Իմ առաջ ընդմիշտ կդադարի ժողովուրդ լինելուց»։ ««Այսպես է ասում Տերը. «Եթե երկինքը հնարավոր լինի չափել վերևում, և երկրի հիմքերը հետազոտել ցածում, ապա Ես էլ կմերժեմ Իսրայելի ամբողջ սերնդին` այն ամենի համար, ինչ նրանք արել են», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.)
    
    Այս Նոր Ուխտը հավիտենական և անփոփոխ կլինի, ինչպես Աստծո կողմից հաստատված բնության օրենքները: Աստված չի մերժի Իսրայելին. սա նույնքան աներևակայելի է, որքան երկինքը չափել և երկրի հիմքը ուսումնասիրելը: «Իմ առաջ ժողովուրդ լինել». այսինքն ՝ Իմ ընտրյալ ժողովուրդը: Իսրայելի հետ կապված Աստծո խոստումների անփոփոխության մասին կարելի է մանրամասնորեն կարդալ Ն.Պ. Ռոզանովի «Հրեա ժողովրդի ապագան հայտնության լույսի ներքո» գրքույկում, Մոսկվա, 1901, էջ 1–45:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27

-------------------------------------

[35](Էջմիածին թարգմ.) Տէրը, որ արեւը հաստատեց ցերեկուայ լուսաւորութեան, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերուայ լուսաւորութեան համար, աղաղակ տուեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են. նա, որի անունը Տէր Ամենակալ է, այսպէս է ասում.
(Արարատ թարգմ.) Այսպես է ասում Տերը, որն արեգակը հաստատել է ցերեկվա լույսի համար, իսկ լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերվա լույսի համար, որը գրգռում է ծովին, ու գոչում են նրա ալիքները։ Նրա անունը Զորությունների Տեր է։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Որ ետ զարեգակն ի լոյս տուընջեան հաստատութեամբ, զլուսին եւ զաստեղս ի լոյս գիշերոյ, եւ աղաղակ ի ծովու, եւ գոչեն ալիք նորա. Տէր ամենակալ անուն է նորա։