Երեմիայի մարգարեության մեկնություն 32:21

Ա. Լոպուխին

«Եվ Քո Իսրայել ժողովրդին հանեցիր Եգիպտոսի երկրից նշաններով ու հրաշքներով, և զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով»։ (Սինոդական թարգմ.) [21]
    
    «Մեծ սարսափով». սա այն սարսափն է, որը պատել էր Պաղեստինի և Եգիպտոսի մերձակայքում ապրող ժողովուրդներին  (Բ Օրինաց. 11:25):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:16

----------------------------------
[21](Էջմիածին թարգմ.) Իսրայէլի քո ժողովրդին դու դուրս հանեցիր Եգիպտացիների երկրից հրաշքներով ու սքանչելիքներով, հզօր ձեռքով ու յաղթ բազկով եւ մեծամեծ տեսիլքներով:
(Արարատ թարգմ.)
Եվ նշաններով ու հրաշքներով, զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսի երկրից։
(Գրաբար)
եւ հաներ զժողովուրդ քո զԻսրայէլ յերկրէն Եգիպտացւոց՝ նշանաւք եւ արուեստիւք, հզաւր ձեռամբ՝ եւ բարձր բազկաւ, եւ մեծամեծ տեսլեամբք։