Երեմիայի մարգարեության մեկնություն 36:28

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Նորից դու մի այլ մատեան վերցրո՛ւ եւ նրա մէջ գրի՛ր նախորդ բոլոր խօսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատեանում, որ այրեց Յուդայի երկրի Յովակիմ արքան:
    
    Նայի՛ր, այսպիսի անհնազանդությունից հետո կրկին նրանց համար խրատ պատրաստող Աստծո մարդասիրությանը: Իսկ մենք, հաճախ հակառակություն ակնկալելով, նույնիսկ նախնական հրահանգը չենք կատարում կամ առաջին անհաջող փորձը կատարելով՝ դրանում վիրավորանք ենք տեսնում և չենք համարձակվում կրկնել, իսկ Աստված գրքի այրմամբ այդպիսի վիրավորանք և մարգարեների հասցեին արված նման զրպարտություն է կրում: Բոլորը ապագան են փնտրում, սակայն հրաժարվում են լսել այն, ինչը հաճելի չէ: Իսկ մարգարեի խոսքը միշտ նույնն է և զուրկ է երկրպագուների նկատմամբ սիրալիր վերաբերմունքից: Ցույց է տալիս, որ ճշմարտությունն ասելով՝ նա անարդար չի վարվում և արժանի չէ բանտարկության: «Ելենիոֆ» (Έλενιώθ) բառը Ակյուղասը թարգմանել է «արհեստանոց» (ἐργαστήρια):
    

Ա. Լոպուխին

«Քեզ համար կրկին մի ուրի՛շ մագաղաթ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր նախկին խոսքերը, որոնք կային առաջին մագաղաթի վրա, որն այրեց Հովակիմը՝ Հուդայի թագավորը»։   (Սինոդական թարգմ.) [28]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:27

-----------------------------------------

[28](Էջմիածին թարգմ.) «Նորից դու մի այլ մատեան վերցրո՛ւ եւ նրա մէջ գրի՛ր նախորդ բոլոր խօսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատեանում, որ այրեց Յուդայի երկրի Յովակիմ արքան:
(Արարատ թարգմ.) «Քեզ համար մի ուրի՛շ մագաղաթ վերցրու կրկին և նրա վրա գրի՛ր նախկին այն խոսքերը, որոնք կային առաջին մագաղաթի վրա, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրեց։
(Գրաբար) Եւ ասէ դարձեալ՝ առ դու այլ քարտէս՝ եւ գրեա ի նմա զամենայն զբանսն զառաջինս՝ որ էին յառաջնում քարտիսին, զոր այրեաց Յովակիմ արքայ Յուդայ։