Սուրբ Հովհան Ոսկեբերան
դու կը գնաս եւ այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խօսքերը, պահեցողութեան օրը Տիրոջ Տանը այդ մատեանից կ՚ընթերցես ի լուր ժողովրդի, կ՚ընթերցես նաեւ ի լուր Յուդայի երկրի բոլոր մարդկանց, որոնք եկած կը լինեն իրենց քաղաքներից:
Պահեցողության շրջան էր, երբ սա տեղի էր ունենում: Սկսվում էր բոլորին մայրաքաղաք կանչող տոնը. հետևաբար պետք է ընդհանուր ժողով լիներ, քանի որ ժողովի ընթացքում անհրաժեշտ թեմաները պետք է քննարկվեին:
Ա. Լոպուխին
«Ուրեմն դու գնա՛ և այն մագաղաթից, որի վրա դու իմ բերանից գրեցիր Տիրոջ խոսքերը, ժողովրդի համար բարձրաձայն կարդա՛ Տիրոջ տանը՝ ծոմապահության օրը, կկարդաս նաև բոլոր հրեաների ականջին, որոնք գալիս են իրենց քաղաքներից»։ (Սինոդական թարգմ.) [6]
«Պահեցողության օրը»: Հայտնի չէ, թե դա ինչ պահեցողություն էր: Այդ դժվար ժամանակներում բարկացած Աստծուն ներողամիտ դարձնելու համար երբեմն արտակարգ ծոմերի կամ ապաշխարության օրեր էին նշանակվում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:1
------------------------------
[6](Էջմիածին թարգմ.) դու կը գնաս եւ այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խօսքերը, պահեցողութեան օրը Տիրոջ Տանը այդ մատեանից կ՚ընթերցես ի լուր ժողովրդի, կ՚ընթերցես նաեւ ի լուր Յուդայի երկրի բոլոր մարդկանց, որոնք եկած կը լինեն իրենց քաղաքներից:
(Արարատ թարգմ.) Բայց դու գնա՛ և ծոմապահության օրը Տիրոջ տանը այն մագաղաթից, որ դու իմ բերանից գրեցիր Տիրոջ խոսքերը, կարդա՛ ժողովրդի ականջին, կկարդաս նաև ամբողջ Հուդայի մարդկանց ականջին, որ գալիս են իրենց քաղաքներից։
(Գրաբար) եւ դու մտցես եւ ընթերցցիս ի մատենէդ՝ զոր գրեցեր ի բերանոյ իմոյ զբանս Տեառն յականջս ժողովրդեանն ի տան Տեառն յաւուր պահոց. եւ յականջս ամենայն Յուդայ որ մտանեն ի քաղաքաց իւրեանց՝ ընթերցցիս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: