Երեմիայի մարգարեության մեկնություն 36:8

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ Ներիայի որդի Բարուքն ամէն ինչ կատարեց այնպէս, ինչպէս պատուիրել էր նրան Երեմիա մարգարէն՝ Տիրոջ Տան մէջ մատեանից ընթերցել Տիրոջ պատգամները:
    
    Ինչո՞ւ համար հենց պահեցողության ժամանակ: Որպեսզի ժամանակը նույնպես նպաստի (ու ընթերցվածը ավելի հաջող ազդեցություն ունենա), ինչպես նաև բոլոր ունկնդիրները ներկա լինեն: Ձեր հայացքները տխրում են մարգարեի տեսքից: Ահա՛, մեկ այլ անոթի միջոցով ձեզ բուժում եմ տալիս:
    

Ա. Լոպուխին

«Բարուքը՝ Ներիայի որդին, արեց այն ամենը, ինչ նրան հրամայել էր Երեմիա մարգարեն, որպեսզի Տիրոջ խոսքերը, որոնք գրված են մագաղաթում, կարդա Տիրոջ տանը»։ (Սինոդական թարգմ.) [8]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:1

---------------------------

[8](Էջմիածին թարգմ.) Եւ Ներիայի որդի Բարուքն ամէն ինչ կատարեց այնպէս, ինչպէս պատուիրել էր նրան Երեմիա մարգարէն՝ Տիրոջ Տան մէջ մատեանից ընթերցել Տիրոջ պատգամները:
(Արարատ թարգմ.) Եվ Ներիայի որդի Բարուքն արեց այն ամենի համաձայն, որ նրան հրամայել էր Երեմիա մարգարեն, որ Տիրոջ տանը կարդա Տիրոջ խոսքերի մագաղաթից։
(Գրաբար) Եւ արար Բարուք որդի Ներեայ ըստ ամենայնի՝ զոր պատուիրեաց նմա Երեմիա մարգարէ, ընթերցանել ի մատենէն զպատգամս Տեառն ի տան Տեառն։